Սպան ու գեներալը չեն կարող ծնկի գալ ու լիզել հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքով հանձնողի առաջ. Թաթուլ Պետրոսյան
Սպան ու գեներալը չեն կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի գլխավոր վարչության նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը։
«Ամաչում եմ
Սիրելի հայրենակիցներ․
Ես արդեն երկար ժամանակ է, որ էլ չեմ զարմանում մեր երկրում տեղի ունեցող ազգակործան դեպքերի վրա, դա բոլորի համար պարզ է, որ այս իշխանությունները թուրքի կամակատար են։
Բայց այս ամենի պայմաններում ես ամաչում եմ․
-որ դեռ այս անհայրենիք ու սրբություն չունեցողն է ինձ, իմ Պետությունն ու իմ ամբողջ Ազգին ներկայացնում,
-որ անպատիժ հարձակվեց մեր սուրբ եկեղեցու վրա,
-որ փոխեց մեր Պատմությունը, Հայ գրականությունն ու Ավանդական հայ մարդու տեսակը,
-որ փոխեց ու կործանեց մի ամբողջ արժեհամակարգ, որտեղ մարդն ուներ պատիվ ու արժանապատվություն,ուներ Հայրնիք,ուներ Սրբություններ, Հող ու ջուր, Պապերի Գերեզմաններ,
-որ կար հոյս ու լույս վաղվա օրվա ու ապագայի հանդեպ։
Եվ հիմա ես ամաչում եմ, որ մենք ոչինչ չկարողացանք անել այս արհավիրքի դեմն առնելու համար։
Իր լկտի ստերին,անօրինականություններին, բռություններին, հակասահմանադրական գործողություններին ու անբարոյական ապրելակերպին մենք փորձեցինք հակադարձել բարոյականությամբ ու օրինականությամբ։ Մի բան, որը իշխող ստորությանը համարժոք չէր կարող լինել։
Այսօր ես ամաչեցի նաեւ գեն շտաբի եւ պն-ի ղեկավար կազմի փոխարեն։ Ես ամաչեցի որպես Քաղքացի, որպես Տղամարդ, որպես Գեներալ։
Լավ բա որտեղ է ձեր տղամարդկությունը, ձեր պատիվն ու արժանապատվությունը։ Դուք վեր եք թռնում <<ոտքի>> հրամանի տակ, հեզ ու նրբին սեթեւեթելով լսում մի ստահակի խոսքը,որը կործոնեց մեր Արցախը, մեր Երկիրն ու մեր Բանակը ու ոչ մի ծպտուն չեք հանում։
Տղամարդը առավել եւս սպան ու գեներալը չի կարող ծնկի գալ ու լիզել երկիրը կործանման տանող, բանակը վարկաբեկող, Հայրենիքը թուրքին մեր հերոսների կյանքի գնով հանձնողի առաջ։ Դուք ավելի քան 40 գեներալ ու գնդապետ հիշեք ինչ եք ստորագրել։
Հիմա եթե կարող եք պատվով ու արժանապատվությամբ փորձեք նայել ձեր կնոջ, ձեր զավակների ու դեռ փառք աստծու չզոհված ձեր զինվորների աչքերին։
Պատիվ ունեմ եթե ձեր մեջ դա դեռեւս մնացել է»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»