Նախագահը հերթական անգամ պաշտոնապես հրաժարվել է իր ծառայողական պարտականությունները կատարելուց, ինչը քրեական հանցագործություն է. Էդգար Ղազարյան
Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հերթական անգամ պաշտոնապես հրաժարվել է իր ծառայողական պարտականությունները կատարելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
1․ Չի ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և չի դիմել Սահմանադրական դատարան։ Օրենքը ստորագրել և հրապարակել է ՀՀ ԱԺ նախագահը։
2․ Չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի միջնորդությունը և չի դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Հայտարարությունը ստորագրել և հրապարակել է ՀՀ վարչապետը։
3․ Չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ վարչապետի միջնորդությունը և չի դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Հայտարարությունը ստորագրել և հրապարակել է ՀՀ վարչապետը։
Ծառայողական պարտականությունների կատարումից հրաժարվելը քրեական հանցագործություն է՝ նկարագրված ՀՀ Քրեական օրենսգիրք, 308-րդ հոդվածով։
1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»,- գրել է Ղազարյանը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած