Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Նույնականության (իդենտիկության) ճգնաժամ․ ո՞վ է «նոր հայը» և ինչի՞ համար է պետք կռվել

Հայաստանցի–ղարաբաղցի քարոզչական դիվերսիան կիրառվեց 1988–ին թափ առած Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ։ Ընդորում՝ հակաղարաբաղյան տրամադրություններ կային նաև շարժման ղեկավար կազմում։ Այդ տրամադրությունները հետագայում հակապետական բանաձևի տեսք ստացան․ «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Այդ բանաձևի համաձայն՝ Հայաստանի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում և Անկարայում։ Հանուն վերջիններիս հետ հարաբերությունների բարելավման և լավ կյանքի սպասման պետք է զիջել մասը (Արցախը) և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման հարցը։ Այսինքն՝ բավարաել Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդներին։

Նիկոլ Փաշինյանը գավառական ու արյունոտ ձևով փաստացի իրականացրեց վերը նշված բանաձևի առաջին մասը, բայց կյանքը լավանալու փոխարեն վատացել է, Հայաստանի պետականությունը մեծ հարցականի տակ է հայտնվել, թեև ուզում են համոզել, որ շուտով թուրքական էժան լոլիկով կյանքի որակի լավացում է լինելու։

Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելն ու խաղաղ ապրելը բոլոր ողջամիտ մարդկանց ցանկությունն է, բայց դա պետք է տեղի ունենա ոչ քո ոչնչացման գնով։

Հայաստանը պետք է սուբյեկտայնություն ունենա, որպեսզի կարողանա նորմալ ապրել հարևանների հետ, այլապես կա՛մ կմնա այլոց աշխարհաքաղաքական շահերի հույսին (ժամանակավորապես), կա՛մ կժռվի։ Ու չի փրկի անգամ «խաղաղասիրական» քարոզն ու ադրբեջանական դրոշի շուրջ ստրիպտիզը։

Արցախի պետականության ոչնչացումից ու Շուշին հանձնելուց հետո տեղեկատվական նոր դիվերսիա է կիրառվում ՀՀ քաղաքացիների դեմ։ Հայաստանցի–ղարաբաղցի հակադրությանն ավելացվել է հայաստանցի–հայաստանցի հակադրությունը, ինչը նույնականության (իդենտիկության) ճգնաժամ է առաջացնում գրեթե 100 տոկոսով մոնոէթնիկ Հայաստանում։

Հիմա հայաստանցիներին բաժանում են Շուշին հայկական ու ոչ հայկական համարողների, Գորիս–Կապան ճանապարհահատվածի 27–կիլոմետրանոց մասը հայկական ու ադրբեջանական համարողների։

Մեր երկրի թշնամիները նիկոլական իշխանության ձեռքերով մինչև վերջին ատոմն ու բջիջը պառակտում են հայ ժողովրդին՝ այն համառորեն վերածելով հայկական էթնոմշակութային ընդհանրություն չունեցող բնակչության։

Ձևավոևվում է «նոր հայի» կերպար, որն անհայրենիք է, ապրուստի հարցում գռեհիկ մարքսիստ է, աշխարհաքաղաքական խաղերում՝ Հայաստանը «գլոբալ շահերին» զոհաբերելու պատրաստ նեոտրոցկիստ։

Ո՞վ ենք մենք։ Արցախը բեռ համարողնե՞ր, թե՞ առանց Արցախ Հայաստանը չպատկերացնողներ, պետականազուրկ մտածողության կրողնե՞ր, թե՞ Հայաստանի պետականության կողմնակիցներ։ Ի՞նչն է միավորելու հայերին, եթե իշխանության վերին օղակից քարոզվում է, որ քո որդին զոհվել է հանուն ոչնչի, որ հայերը պարտվող, խաղաղություն մուրացող, ուզվոր ժողովուրդ են՝ ստամոքսային մտածողությամբ։
Հայի մեջ ուզում են սպանել միավորվելու և արարելու բնազդը։ Արթնացնում են չարությունը, նախանձը, ավերիչ կոդերը, որոնք բոլոր ազգերին էլ բնորոշ է, բայց որոնք ճնշվում են արարիչ պետական կառավարման շնորհիվ։

Արցախյան 1–ին պատերազմում տարած հաղթանակն անտեր մնաց։ Մինչդեռ Հայաստանն առանց այդ հաղթանակի ու այդ հաղթանակի հետևանք Արցախի դե ֆակտո պետականության դուրս է մնացել միջազգային քաղաքականության «ռադարներից»։ Մենք հիմա մեր երկրի անվտագության երաշխավորը չենք։ Պուտինի կամքով, Լավրովի ու Շոյգույի հայտարարությունների արանքում մեր երկիրը դեռ գոյատևում է, բայց ինչքա՞ն կտևի սա։

Ազգին միավորում է պատերազմում տարած հաղթանակը, անցյալի անցքերը, ապագայի տեսլականը։ Նաև՝ արտաքին թշնամու գոյությունը։ Ու որպեսզի այդ թշնամուն պարտադրես խաղաղություն, պետք է իդենտիկության հստակ բաղադրիչներ ունենաս և միավորես ազգը։ Նիկոլենք արեցին ճիշտ հակառակը։ Դա ամրոցը ներսից գրավելու ծրագիր էր։

Հայկական իդենտիկությանը հսկայական հարված է հասցվել։ Մեր ազգը դարձրեցին ժողովուրդ, ժողովրդին՝ ամբոխ, ամբոխին՝ ոչխարի հոտ։

Հոտին հեշտ է համոզել, որ իր թշնամին ոչ թե Շուշին վերցնող, հազարավոր հայերի սպանող թուրք–ադրբեջանական զույգն է, այլ հոտի դասակարգային հակառակորդը, որին ամբողջացրել են «նախկին» ձևակերպման մեջ։

Բոլշևիկները գյուղացի ռուս մուժիկին ու սոցիալական խնդիրներ ունեցող բանվորներին ներշնչեցին, որ պետք է Գերմանիայի դեմ պատերազմը վերածել ներքին՝ քաղաքացիական պատերազմի։ Արդյունքում՝ ռուսական շահերը դրվեցին ցնորամիտ «միջազգային պրոլետարիատի հաղթարշավի» զոհասեղանին։ Հանուն այդ «հաղթարշավի» սպանվեցին միլիոնավորները, եղբայրասպան քաղաքացիական պատերազմում զոհվեցին շատերը, մինչդեռ խոստացվել էր բարեկեցություն և խաղաղություն։

Հիմա մեր ներքին թրքաբոլշևիկներն ուզում են Արցախը, Հայաստանը և հայկական իդենտիկությունը դնել հակառուսական քաղաքական գծի զոհասեղանին՝ անունը դնելով ինքնիշխանություն, ինչը մեծագույն բլեֆ է և պետք է արմատախիլ արվի հայկական միջավայրից։

Մեր դեմ ներսից ու դրսից դիվերսիա է իրականացվում։ Խնդիր է դրված վերացնել հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր իրենց իդենտիֆիկացնում են հայկական պետականության, հայոց լեզվի, հայկական ու համաշխարհային մշակույթ կերտողների (Արցախյան 1–ին պատերազմում հաղթանակն ապահովողներ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Շարլ Ազնավուր, Գարեգին Նժդեհ, Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատուրյան, Մարտիրոս Սարյան, Արկադի Անդրեասյան, Լևոն Արոնյան, Հենրիխ Մխիթարյան և այլն), քրիստոնեական արժեհամակարգի հետ, պետք է կռիվ տան ու դառնան հայկականության դրոշի առաջամարտիկները։

Իմ կռիվն այս դաշտում է։