Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Մենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնի ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Մեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. Փաշինյան Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ) Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ Ցուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր
Հայաստան

Հապշտապ ընտրությունները կործանարար կլինեն պետության համար․ Գեղամ Նազարյան

Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հեղինակ Գեղամ Նազարյանի հետ

– Դուք, ձեր նախաձեռնությունը նախօրեին հայտարարեցիք, թե արագ, հապշտապ ընտրությունները կործանարար կլինեն Հայաստանի համար, և, որ ձեր նախաձեռնությամբ նախընտրական փուլը դժոխքի եք վերածելու Փաշինյանի և նրա թիմի համար:

– Ցավոք, տպավորություն է, որ հանրության որոշակի շերտերի և առաջին հերթին Փաշինյանի ու իր թիմի մոտ ցանկություն կա հնարավորին չափ շուտ մոռացության տալ այն աղետը, որ եղավ հենց վարչախմբի մեղքով, ու մտնեն մեկ այլ փուլ՝ արտահերթ ընտրությունների ճանապարհով: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. Հայաստանն այսօր պատրաստ չէ ընտրությունների:

Ավելին, Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կամ նրա այս կամ այն ձևով ղեկավարությամբ ընտրությունների անցկացումը մեկ այլ աղետ է բերելու մեր երկրի գլխին: Երբ ասում եմ, երբ ասում ենք, որ հապշտապ անցկացվելիք ընտրությունները դժոխքի ենք վերածելու Փաշինյանի և նրա թիմի համար, հենց այնպես չենք ասում: Սա ասում ենք աղետը կանխելու համար, դա ասում ենք և անելու ենք, եթե ընտրությունները նշանակվեն, որ գերագույն գլխավոր հանցագործն ու իր թիմը հասկանան, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ավերել երկիրը, իսկ հետո՝ ոչ միայն հրաժարական չտալ, այլ՝ անգամ ընտրություններ կազմակերպել և մասնակցել դրան:

– Այս հարցի վերաբերյալ ի՞նչ են մտածում պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները:

– Լինենք անկեղծ, խոսենք անկեղծ: Պատերազմում զոհվածների ընտանիքները դեռ ցնցակաթվածի մեջ են: Շատ ընտանիքներ թքած ունեն, թե ինչ է հիմա կատարվում իրենց շուրջը: Միաժամանակ կան նաև ծնողներ, ընտանիքի անդամներ (և նրանք քիչ չեն), որոնք ակտիվորեն մասնակցում են բողոքի գործողություններին՝ հասկանալով, որ իրենց որդիների, ամուսինների, եղբայրների թափած արյունը կիմաստավորվի, երբ հայրենիքը շտկի մեջքը, իսկ դրա առաջին նախապայմանը գերագույն գլխավորի հրաժարականն է և հայկական նյուրնբերգյան դատավարության իրականացումը: Հիմա արդեն նկատվում է, որ գերագույն գլխավոր մեղավորն ու նրա տերերը ծրագրում են մեղավորներ նշանակել, անգամ պահպանել վարչախումբը, և երկիրը, լավագույն դեպքում, վերածել թուրքական բաղնիքներ և սաունաներ սպասարկող տարածքի:

- Փաշինյանը հրաժարվում է թողնել պաշտոնը: Այդ դեպքում մի՞թե ելքն արտահերթ ընտրությունները չեն:

- Հանրային ճնշման դեպքում, իսկ այդ ճնշումը կա և գնալով ուժգնանալու է, Փաշինյանը չի կարող հրաժարական չտալ: Այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նրա հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը, իսկ կես կամ մի տարի հետո՝ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե հանկարծ քաղաքական ուժերն այս կամ այն պատճառով համաձայնեն գերագույն գլխավոր մեղավորի մասնակցությամբ ընտրությունների անցկացմանը, ապա դա կլինի կործանում պետության և ժողովրդի համար: Եթե կասկածում եք, ապա հիշեք Նիկոլի աջակիցներից կոլոտ Հովոյի գրառումները, դերասան Սոսի գրառումները, և, իհարկե, մեկ անգամ ևս արձանագրեք, որ Ալիևի հոխորտանքներին, օկուպացված տարածքներ կատարած այցերին գերագույն գլխավոր մեղավորը ոչ մի կերպ չի արձագանքում:

Իհարկե, Նիկոլին ՀՀ առաջին նախագահը մեկ այլ տարբերակ ևս հուշել է: Ես, իհարկե, դեմ եմ, որ նա ճողոպրի, բայց երբ միշտ զուսպ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ելքը դրա հրաժարականն ու փախուստն է, ապա հասկացեք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը:

– Դուք ևս չե՞ք հավատում, որ վարչախումբը՝ Փաշինյանի գլխավորությամբ, կարող է նորմալ ընտրություններ անցկացնել:

– Իհա՛րկե չեմ հավատում: Ես և մենք ականատես ենք եղել 44-օրյա ստին, որը վարչախումբն Արծրունի շուրթերով մատուցեց հանրությանը: Ես հիշում եմ ապրիլյան պատերազմի նահատակ Աբաջյանի կեղծ պապի ելույթը Նիկոլի հանրահավաքում: Ես ականատես եմ եղել Աննայի մասնակցությամբ կռիվ-կռիվ խաղին և ֆոտոսեսիաներին կեղծ խրամատում և բլինդաժում: Մենք ականատես ենք եղել այս վարչախմբի ստերին, տեսել, որ պատերազմից հետո վարչական ռեսուրսի գործադրմամբ հանրահավաքներ են կազմակերպում:

Մի՞թե այս ամենը տեսնելուց հետո որևէ բանական մարդ կարող է հավատալ, որ սրանք նորմալ ընտրություններ կանցկացնեն:

Ավելին, սրանց կազմակերպած ընտրությունները նույնը կլինեն, ինչ Էրդողանի և Ալիևի կազմակերպածը: Եվ վերջապես, Նիկոլի բուծած ֆեյքերի պայմաններում ո՞վ կարող է հավատալ քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը: Ուզո՞ւմ եք ականատեսը լինեք Հայաստանի պատմության ամենախայտառակ և ամոթալի ընտրություններին, գուցե և վերջին ընտրություններին, ապա թույլ տվեք Նիկոլին այն կազմակերպել:

Լավ մտածեք:

Իսկ մենք՝ պատերազմում նահատակված զինվորների ծնողներս, ամուսինները, եղբայրները, ամեն ինչ անելու ենք, որ երկիրը չկործանվի: Նիկոլի հրաժարականն անխուսափելի է և միակ անհրաժեշտ քայլը երկրի զարգացման ճանապարհին:

Ի դեպ, նրանք, ովքեր կարծում են, որ այնքան ուժ և հնարավորություն ունեն, որ կարող են վերահսկել ընտրությունների ընթացքը և թույլ չտալ ընտրակեղծիքների իրականացում, ապա, մեղմ ասած, սխալվում են, քանի որ այդ փորձն ակտիվ հակազդեցության է ենթարկվելու վարչախմբի ձեռքի տակ եղած ուժային կառույցների միջոցով, ինչն էլ հանգեցնելու է ծանրագույն հետևանքների:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

168.am