ՊՈԱԿ-ի աշխատակցի ու Իոաննիսյանի հակամարտությունը շարունակում է
Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը, որը օրեր առաջ բռնության էր ենթարկվել մի քանի անձի հետ պետական հիմնարակ ներխուժած ու իր հետ հաշիվներ մարքրած Դանիել Իոաննիսյանի կողմից, շարունակում է բացահայտումներ անել վերջինիս կողմից բանակին ու պետության հեղինակությանը հասցված վնասերին վերաբերյալ։
Աֆրիկյանն այսօր սոցցանցի իր էջում ներկայացրել է, թե ինչպես է Իոաննիսյանը դեմ արտահայտվել ու պայքարել զինվորների ապահովագրության հիմնադրամի դեմ, որի շնորհիվ հարյուր հազարավոր զինծառայողներ այսօր աջակցություն են ստանում։
Կհիշեք 1000 դրամների օրինագիծը ու դրա շրջանակներում Ազգ-բանակ կոնցեպտի դեմ ինչ քարոզչություն էր գնում?
Իսկ հիմա այդ հիմնադրամի շնորհիվ ֆինանսական օգնություն են ստանում հարյուրավոր եթե ոչ հազարավոր հաշմանդամ մնացած զինծառայողներ։
Ազգ-բանակ հայեցակարգը հանրային գիտակցության մեջ ըդնհանուր առմամբ հիշվեց որպես 3 հիմնական փոփոխություն՝ Պատիվ ունեմ և Ես եմ ծրագրերը, բանակից տարկետման վերացումը և 1000 դրամների օրենքը։
Լոբբիստ-քարոզիչը իր արշավը իրականացնում էր երեք փոփոխությունների դեմ միաժամանակ։ Բայց ես կպատմեմ 1000 դրամների դեմ իրականացրած քարոզչության մասին։
Քաղհասարակության առավել լիբերալ հատվածը բաց հայտարարում էր՝ ես հարկեր եմ մուծում այս պետությանը, ինչու պետք է հավելյալ 1000 դրամ վճարեմ մահացած կամ հաշմանդամ դարձած զինվորի համար։ Այս քարոզչական արշավը ստիպեց Վիգեն Սարգսյանին դիմել մի հնարքի, որը կոչվում է <կամավոր>։ Նախ հայտարարվեց, որ 1000 դրամների վճարը դառնում է կամավր, իսկ հետո, որոշ ժամանակ անց այն դարձավ պարտադիր։
Այդ օրերին մենք ժողով ունեցանք ՀԿ-ի այն ժամանակվա ողջ կազմով, որում քննարկվում էր այդ 1000 դրամների վճարել/չվճարելու հարցը։ Դանիելը պնդում էր, որ կազմակերպության ողջ անձնակազմով պետք է դիմում գրենք և հրաժարվենք այդ գումարները վճարելուց։ Հիմնավորումը նույնն էր. Վիգենը ուզում է միլիտարիզացնել հայ հասարակությունը, մեր խնդիրն է առաջ տանել խաղաղասիրությանը թեզը և այլն։
Քննարկման արդյունքում անհամաձայն մնացինք երկուսս՝ ես ու ևս մեկ աշխատակից։ Մենք ասացինք, որ ուզում ենք վճարել այդ գումարները, ինչին ի պատասխան մեզ ասացին, որ այդ գումարը կազմակեիպությունը չի պատրաստում վճարել քանի որ դոնորներին դա դուր չի գա և մենք համաձայնեցինք որ այդ հազար դրամները պահվեն մեր աշխատավարձերից, անգամ խնդրեցինք ոչ թե հազար այլ երկու հազար դրամ պահել և փոխանցել հիմնադրամին։
Ի դեպ, սքրիներից մեկում երևում է, որ լոբբիստ-քարոզիչը ասում էր, թե ՌԴ-ից ստացած նոր զենքերի զգալի մասը Հայաստանը իրավունք չունի օգտագործել ԼՂ-ում։ Լրագրողներին կառաջարկեի այս թեմայով մեկնաբանություն վերցնել նրանից։ Թե այդ որ զանքերի մասին էր խոսքը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»