Ինչ հեքիաթ է պատմելու Արամ Սարգսյանը նիկոլի պաշտոնանկությունից հետո
Արամ սարգսյանին չէինք անդրադառնա, չէինք նկատի, եթե նա չլիներ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Իսկ Արամ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ առողջ մտածողություն ունեցող մարդիկ հարցնեն մի՞թե այս ... Վազգեն Սարգսյանի եղբայրն է:
Այո, նա Վազգեն Սարգսյանի եղբայրն էր, երբ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ շտապում էր հանձնարարականներ ստանալ տխրահռչակ Արման Բաբաջանյանից:
Այո, նա Վազգեն Սարգսյանի եղբայրն էր, երբ անգամ Շուշին թուրքերին հանձնելուց եւ եղբոր արձանը կոտրելուց հետո կանգնեց դավաճան նիկոլի կողքին:
Ի՞նչ երգ է երգելու Արամ Սարգսյանը, ի՞նչ հեքիաթ է պատմելու նիկոլի պաշտոնանկությունից հետո: Դժվար է պատասխանել այդ հարցին, բայց կարեւորն այն է, որ նա անպայման երգելու է եւ պատմելու է, բայց ոչ թե համերգասրահներում եւ բեմերում, այլ հանցագործների համազգային դատավարության ժամանակ:
Գուցե այդ ընթացքում նա նաեւ պատմի, թե որքանո՞վ է տեղյակ եղել Տիգրան Նաղդալյանի սպանության նախապատրաստությանը:
Արամ Սարգսյանը շատ հարցերի պետք է պատասխանի: Եւ ճիշտ կանի ոչ թե շարունակի կատարել Արման Բաբաջանյանի հանձնարարականները, այլ պատրաստվի առաջիկա դատավարությանը:
Եւ այլեւս պետք չէ հարցնել, թե սա Վազգենի եղբայրն է, թե՝ ոչ: Շուշիում տեղի ունեցածից եւ նրա պահվածքից հետո պարզ է, որ նա Վազգենի եղբայրը չի կարող լինել:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է