Այս դադարից օգտվում է միայն մեր թշնամին
Ու դեռ շատերը միամտաբար հարցնում են, թե նիկոլն ինչու հրաժարական չի տալիս: Ու դեռ շատերը միամտաբար կարծում են, որ նիկոլին դուր է եկել իշխանական վայելքները, ճոխ կյանքը: Իհարկե, այդպես է, դուր է եկել, բայց դա չէ հրաժարական չտալու պատճառը: նիկոլին իրեն իշխանության բերած ուժերը պարզապես արգելում են հրաժարական տալ. նա դեռ անելիք ունի:
Երբ առողջ, հայրենիքը սիրող, պետության շահերով առաջնորդվող քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, եկեղեցին, գիտնականները գլուխ են ջարդում, փորձելով փոսից հանել հիմարի նետած քարը, թշնամին դեռ գործում է եւ ավերում մեր երկիրը:
Ուշադիր հետեւեք լրահոսին. այս դադարը, նիկոլին հեռացնելուց առաջ առաջացած այս դադարը թշնամին շարունակում է օգտագործել:
Բյուջեից փողեր են մսխվում, եւ իբր նոր որակի ոստիկանություն է ստեղծվում, շարունակում են պարեւավճարներ ստանալ երկիրն ավերած պաշտոնյաներն ու պատգամավորները, բայց սա չէ ամենակարեւորը:
Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների հետ շարունակում են աշխատանքները տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով:
Երբ Ալիեւն ասում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, ապա հասկանում է միայն Մեղրիով, կամ Սյունիքի մեկ այլ հատվածով ճանապարը, որը Նախիջեւանը կկապի Բաքվին:
Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում. մենք հարյուրավոր գերիներ ունենք Բաքվում, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են համագործակցությունը Ադրբեջանի հետ:
Տեղի է ունենում նաեւ մեկ այլ սարսափելի երեւույթ. նիկոլը եւ իր հատակում գտնվող թիմը անդադար շեշտում են, անդադար մարդկանց ուղեղների մեջ կաթացնում, որ մենք պարտվել ենք, իսկ Ադրբեջանը հաղթել: Քանի՞ մարդ երեսուն տարվա ընթացքում Ադրբեջանում հայտարարեց, թե հայերը հաղթել են, իսկ մենք պարտվել՝ ոչ մի:
Անդրանիկ Քոչարյան կոչված արարածը ասում է մենք պետք է ուղիներ փնտրենք հաղթող կողմի հետ հարաբերություններ հաստատելու համար: Նա ոչ այնքան ուզում է ուղիներ փնտրել, որքան Հհ քաղաքացուն ստորացնել, ծնկի բերել, որ շարունակեն իրականացնել ծրագրի հաջորդ հատվածը:
Դուք մտածում եք նիկոլին հեռացնել արտահերթ ընտրություններով, թե մեկ այլ սահմանադրական ճանապարհով, իսկ այդ ընթացքում նիկոլական վարչախումբը պատրաստվում է Սյունիքից մի կտոր պոկել եւ հանձնել Ադրբեջանին՝ ճանապարհ անվան տակ:
Ադրբեջանը ձգտում է հասնել նրան, որ օր առաջ ստորագրվի ինչ-որ փաստաթուղթ, եթե իհարկե դեռ չի ստորագրվել, որով ադրբեջանցիները կվերադառնան Հայաստանի տարածքի այն բնակավայրեր, որտեղ բնակվել են մինչեւ 1990 թվականի նոյեմբերը: Ադրբեջանը ցանկանում է Վարդենիսը, Մասիսը, Ամասիան, Կապանը, Արարատը բնակեցնել ադրբեջանցիներով: Մի՞թե կարծում եք պատահական է Ալիեւն անդադար կրկնում Զանգեզուրի եւ Երեւանի ադրբեջանական լինելու մասին:
Շուշին ստանալով թշնամին չի բավարարվել: Թշնամին դեռ անելիք ունի: Հիմա հասկանո՞ւմ եք ինչու հրաժարական չի տալիս ստահակը:
Իսկ ո՞ւմ շահերն են սպասարկում ոստիկանները, աած-ականները, դատախազները, քննիչները: Մի՞թե հայրենիքը, պետությունը ձեզ համար զրոյական արժեք ունի: Փորձեք հասկանալ, թե ով է ձեզ իրականում հրամաններ տալիս:
Իհարկե, թշնամին ունի իր ծրագրերը, բայց դա չի նշանակում, որ թույլ ենք տալու, որ այն իրագործվի: Իհարկե՝ ոչ: նիկոլը հեռանալու է պաշտոնից եւ դատվելու է իր ացազակախմբի հետ միասին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է