Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ անցնցում իշխանափոխության ուրվականը. Աղասի Ենոքյան
Քաղաքական ուժերը մտասեւեռվել են անցնցում իշխանափոխություն կազմակերպելու վրա, եւ դա ներկա քաղաքական պրոցեսից հանում է զարգացման տրամաբանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Հայաստանում երբեք իշխանափոխությունը չի եղել անցնցում։ 1998-ին տեղի ունեցավ հեղաշրջում, 2008-ի իշխանափոխությունն ուղեկցվեց մարտի 1-ով, իսկ 2018-ին ամբոխը գրոհեց Ազգային Ժողովի վրա եւ սպառնալիքների տակ ստիպեց հրաժարական տալ։ Այնպես, որ իշխանափոխության ժամանակ ցնցումները Հայաստանում օրինաչափ երեւույթ են եւ ոչ բացառություն։ Ընդ որում, նշված առաջին 2 դեպքերում ցնցումներով իշխանափոխությունը բերեց երկրի անվտանգության համակարգի ամրապնդման, հաղթանակների ամրագրման եւ տնտեսական ու սոցիալական զարգացման։
Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա ցնցումները Հայաստանում մեկնակեցին 2018թ․ իշխանափոխության առաջին իսկ օրվանից՝ պետական ինստիտուտների կազմաքանդումից ու անվտանգության համակարգի փլուզումից մինչեւ Հայրենիքի շուրջ 30%-ի հանձնում թշնամուն, հազարավոր զոհեր, երկրի կորուստի իրական վտանգ։ Վերջին օրերին, երբ հանրահավաքները դարձել են ամենօրյա, Երեւանի կենտրոնում բողոքի վրանային ավան է հիմնադրվել, բանակն իր քաղաքական դիրքորոշումն է հայտնում, վարչապետը ռազմական հեղաշրջման մեղադրանքներ է հնչեցնում, ցնցումները դարձել են առօրյա կյանքի հիմնական բաղադրիչ։
Եվ հիմա, այս ամենն ունենալով ոչ միայն անցյալում, այլեւ ներկայում, քաղաքական ուժերը Նիկոլի կերտած ավերակների վրա փնտրում են «անցնցում իշխանափոխության» հուշկապարիկը (Չարենցյան օրեր են)։
Ինչ ասեմ․ дерзайте, ձեզ բարի բախտ։»,- գրել է Ենոքյանը


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած