ՀՀ նախագահը փորձում է իր վրայից գցել կառավարությանը տրված 107 միլիոն դոլարի պատմությունը
Երկուշաբթի օրը Համահայկական Հիմնադրամը գումարելու է Հոգաբարձուների խորհրդի իր հերթական նիստն, որն անցկացվելու է օնլայն ռեժիմով, ֆեյսբուքյան իր էջում գրել է Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։
«Առաջին անգամ այս նիստին չեն մասնակցելու Համահայկական Հիմնադրամի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների ղեկավարները, հենց այն մարդիկ, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ տարիներ ի վեր հաջողվում էր գումարներ հավաքել։
Նշեմ, որ իմ հիշողության մեջ չի ֆիքսվել գեթ մեկ դեպք, որ այդ մարդիկ չմասնակցեն հոգաբարձուների նիստերին։ Սա համարում եմ կոպտագույն սխալ։ Բաց դե սա էլ իր պատճառն ունի. հարցը նրանում է, որ տվյալ անձինք շատ զայրացած են կառավարությանը փոխանցած գումարի պատմությունից, ինչպես նաև իրենց մեծամասնությունը որևէ կերպ չի սատարում ներկայիս իշխանությունը։ Եվ որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի, Հիմնադրամում որոշել են զրկել իրենց նիստին մասնակցելու իրավունքից։
Դե նիստն էլ անցկացնում են լուրջ գաղտնիության մթնոլորտում, քանզի ես առաջին մարդն եմ, ով գրում է մեկ օրից սպասվող նիստի մասին։ Հուսամ գոնե նիստից հետո կներկայացնեք, թե ինչ է կատարվել նիստի ընթացքում, թե չէ էլի ստիպված ես եմ դա անելու։
Ինչու՞ է այս պահին գումարվում նիստ։ Շատ պարզ պատճառով. նախագահի աթոռին թառած ու Հայաստանի կազմաքանդման գործում "մեծ ավանդ" ունեցած մարդն ուզում է իր վրայից գցի, բոլորիս հայտնի, կառավարությանը տրված 107 միլիոն դոլարի պատմությունը։
Հարցը դրանում է, որ միջազգային աուդիտը չի ընդունել ՀՀ կառավարության կողմից հիմնադրամին տրված հաշվետվությունը, ինչը շատ լուրջ հետևանքների առաջ է կանգնեցնում Հիմնադրամը։
Նշեմ նաև, որ արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերի տիրույթում հայտարարվում է, որ Հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած գումարներից շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել է ու յուրացվել։ Զավեշտը դրանում է, որ ո՜չ ԱԱԾ-ը, ո՜չ էլ դատախազությունն, որևէ բան չեն հայտարարել այդ կոնկրետ դեպքի առթիվ։ Հը՞ տղերք, թուրք նիկոլը հրաման չի՞ տվել, որ փողերի հետքերով գնաք։ Դե բա ո՞նց տար, որ ըստ հրապարակումների իր երիտ թուրքերն են կերել։
3 տարի առաջ, երբ նիկոլը վրաս գործ կարեց և տիրացավ Հիմնադրամին, Արմեն Սարգսյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ փակում է Արա Վարդանյանի, այսինք իմ, էջն ու անցնում է առաջ։ Դե հիմա էլ ես եմ ասում, որ փակելու եմ բոլորիդ էջերը ու ստիպելու եմ որպեսզի մինչև վերջին կոպեկ հետ բերեք սփյուռքից գողացած փողերը։
Օրը ցերեկով դրել 107 միլիոն դոլար լափել եք ու ձեզ թվում ա, որ մարսելու՞ եք։ Մոռացեք, չեք մարսելու, ոչ դուք, ոչ էլ հիմնադրամներ ստեղծած ու գումարները ըստ ամենայնի լափած էրատոն։
Հ.Գ. Իհարկե ես գիտեմ շաաաատ ավելին, բայց այս պահին դեռ այսքանը։ Միայն ևս մեկ հուշում ՀՀ ֆինանսների նախարարին. չփորձե՛ս հոգաբարձուներին համոզել, որ այդ գումարներով զինամթերք ես գնել, քանզի դա կատարյալ սուտ է...»,- գրել է Վարդանյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»