Չե՞ք տեսնում, որ թշնամին պատրաստվում է գրավել Սյունիքը․ Ավետիք Իշխանյան
Այսօր, երբ Հայաստանի լինել չլինելու հարցն է, կարծես ժողովրդի գերակշիռ մասը կամ այն չի գիտակցում, կամ բացարձակապես անտարբեր է հայրենիքի կորստի ապագայով․ «Է՛հ, ինչ կա որ,թուրքը կգա, հետը լեզու կգտնենք , քարշ կգանք․․․ կգնամ Ռուսաստան, ԱՄՆ»։ Եվ այս մտածողության վրա «յուղ են լցնում» տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ․ «Նախկինները, թալանչիները, Թուրքիան, Ռուսաստանը, ազգընտիր վարչապետը, ռազմական հեղաշրջում, միայն սահմանադրական ճանապարհով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Լավ, բա հետո՞։ Չե՞ք տեսնում, թե՞ չեք ուզում տեսնել, որ անկախ «նախկինների» սխալներից, պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն վարչապետ կոչեցյալն է։ Չե՞ք տեսնում, որ երկիրը բոլոր առումներով կործանման մեջ է։Չե՞ք տեսնում, որ ձեր պաշտելի վարչապետ կոչեցյալն արհամարհված է ողջ աշխարհում և որ նրա նկատմամբ այդ վերաբերմունքը տարածվում է բոլորիս, այդ թվում նաև ձեզ վրա։ Չե՞ք տեսնում, որ թշնամին պատրաստվում է գրավել Սյունիքը։ Թե՞ ձեզ համար, նույնպես հայրենիք գոյություն չունի, այլ միայն ձեզ տրված հանձնարարականները «պատվով» կատարելն է ձեր կյանքի նպատակը,կամ եթե այսինչները կամ զինվորականությունն է գալու իշխանության, ավելի լավ է Հայաստան չլինի։
Այս օրհասական վիճակում, իշխող ուժի հեռացումը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։
Նրա իշխանության մնալը բերելու է Հայաստանի վերջնական կործանման, իսկ հեռացումն ընդամենը հեռավոր, շատ հեռավոր հույսեր է արթնացնելու»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»