Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ Ռուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասին Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան Հայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովին Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ

Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայաստան

«Կարճ ասած»․ Երկու կնոջ պատմություն

Երբ Նիկոլը հեղափոխություն էր անում, մարդկանց մոտիվացիան՝ դրան մասնակցելու, ո՞րն էր․ այն էր, որ Սերժը կգնա, կգա նոր իշխանություն, լավ կապրեք։ Բոլորս հիշում ենք՝ հիմա լավ չեք ապրում, որովհետև ձեզ թալանել են և այլ և այլ խոսքերը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի մի մասը, վստահաբար գիտեին, թե իրականում ինչի համար են գալիս իշխանության։ Բայց սովորական քաղաքացին իր պատկերացնումներն ուներ։ Մարդիկ դուրս եկան փողոց ակնկալիքով, որ էն ամեն վատը, որ կա, փոխվելու է դեպի լավը, վատը միանշանակ վերանալու է, որովհետև ավելի վատ՝ էլ ո՞ւր, ասում էին շատերը։ Անգամ շատ լավ ապրողներն էին դժգոհ, որովհետև իրենք էլ լճացման մեջ էին։

Մենք մեղադրում էինք, ասում էինք՝ թոշակները ցածր են, աշխատավարձը քիչ է, աշխատատեղեր չկան, 400 հեկտար տվել ենք ադրբեջանցիներին։ Մի հատ հետ գնացեք ու տեսեք, թե տարիներ առաջ մենք ինչ թեմաներ էինք քննարկում։ Ու սա եկավ, ասաց՝ ա՛յ ժողովուրդ, հեսա թոշակները կբարձրանան, աշխատատավարձերը կաճեն, էդ կորցրած 400 հեկտարը հետ կբերենք, մեղավորներին էլ կպատժենք, սաղիդ սիրտը կհովանա։

Մի հատ հիշեք ձեզ հեղափոխությունից առաջ ու հիմա։ Մարդը, որը 2018 թվականին փողոց էր դուրս եկել նրա համար, որ իր հողի տված բերքը չի կարողանում իրացնել, հիմա էդ հողը տվել է թշնամուն, տունը վառել է ու փախել գյուղից։ Մարդը, որը եկել-բողոքում էր, որ իր տղան աշխատանք չունի և գնում է Հայաստանից դուրս՝ խոպան, հիմա ո՛չ ներսում աշխատանք ունի, ո՛չ էլ կարողանում է դուրս գնալ։ Թոշակառուն, որ բողոքում էր 40 հազար դրամ թոշակից ու դրա համար դուրս էր եկել փողոց, հիմա ստանում է նույն բանը, բայց ավելի քիչ ապրանք է առնում դրանով։ Մարդը, որ բողոքում էր, թե դատարանները ծախված են, Սերժն է զանգում դատավորներին, հիմա պարզվեց հա՛մ վարչապետն է զանգում, հա՛մ էլ անգամ վարչապետի խորհրդականն է զանգում դատավորին ու ասում, թե ում ինչի համար բռնի, որքան պատիժ տա ու երբ տա կամ ում բռնի-բաց թողնի։ Մարդիկ բողոքում էին, թե պաշտոնների են նշանակվել քրեական անցյալ ունեցող մարդիկ, հիմա պարզվում է՝ նախարարն է բանդաներ ղեկավարել։ Մարդը, որ իր տղային բանակ էր ճանապարհում՝ հույս ունենալով, որ կգնա կծառայի կգա իր տանը տեր կկանգնի, մատից փուշ կհանի, էրեխուն դրեց հողի տակ։ Ժողովուրդ, ակնհայտ իրողություններն եմ ասում։

Երեկ ստացանք ուրախալի լուր՝ տիկին Մարալ Նաջարյանը չորսամսյա տանջանքից, գերությունից հետո վերադարձել է Լիբանան։ Նա Լիբանանում աղետից հետո Հայաստան էր տեղափոխվել, հետո գնացել էր Արցախ՝ երևի թե ընդմիշտ այնտեղ ապրելու։ Բերձորում եկել էր ապրելու, բայց հայրենիքում ապրելու նրա երջանկությունը տևեց մեկ օր։ Որովհետև հողը, որը եկել էր շենացնելու, Նիկոլը տվեց թուրքերին տիկին Մարալի՝ տունը ձեռք բերելուց մեկ օր հետո ու տիկին Մարալին էլ էդ հողի մեջ։ Խնդրեմ, նայեք տիկնոջ 2 նկարները․ այստեղ պատերազմից առաջ է, այստեղ՝ պատերազմից և գերությունից հետո։ Նա գերությունից պրծավ ու չմնաց Հայաստանում, որտեղ եկել էր ապրելու, գնաց Բեյրութ, պայթյունից քարուքանդ եղած Բեյրութը նրան ավելի գրավեց, քան Նիկոլի Հայաստանը։ Նայեք այս կնոջ օրինակի վրա, թե ինչ ազդեցություն ունեցավ Նիկոլի հեղափոխությունը մեր բոլորիս կյանքում։

Հիմա գանք ու տեսնենք, թե էս ամենը տիկին Մարալի ու հեղափոխության համար ոտքի ելածների գլխին բերողների կյանքը ինչպես է փոխվել։

Սա Աննա Հակոբյանն է, վարչապետի տիկինը։ Այսպիսին էր տիկինը հեղափոխությունից առաջ, թերթի խմբագիր էր կարծեմ, մի խոսքով՝ սովորական մի կին։ Հեղափոխությունից հետո դարձավ վարչապետի տիկին, աչքներիս առաջ փոխվեց․ սկզբից մազերն էր հարդարել տալիս պետության հաշվին, հետո հագուստները փոխվեցին, հետագայում տեսանք որ սկսել է թագավորական հագուստներով ֆոտոսեսիաներ անել Տիգրանակերտում, որը իր ամուսինը պետք է հանձներ թշնամուն։ Այդ տեսակ լուսանկարներով ու խաղաղության քարոզներով ամուսինները մեզ սահուն բերեցին ու հասցրեցին այս աղետին։ Սակայն իրենց շքեղ կյանքը դրանից չտուժեց։

Այն ժամանակ, երբ տիկին Մարալին գերի էին վերցրել, Աննա Հակոբյանը շքախմբով, թիկնապահներով Մոսկվայի շքեղ ռեստորաններում ժամանակ էր անցկացնում, «Մեծ թատրոնում» ամեն երեկո ներկայացումներ էր նայում, ցերեկները գնում թանկարժեք խանութներ ամանորյա գնումների։ Դրանից հետո էլ թռավ ԱՄՆ ու էլի վայելեց այդ շքեղ երկիրն իր ողջ գեղեցկությամբ։

Դուք ի՞նչ ստացաք, Մարալն ի՞նչ ստացավ, Կարին Տոնոյանն ի՞նչ ստացավ Նիկոլի իշխանությունից, ու Նիկոլն ու Աննան ինչ ստացան։ Տեսնում ե՞ք տարբերությունը։ Սա երկու կնոջ պատմություն է, որը շատ ցայտուն ցույց է տալիս իրական վիճակը, երկուսն էլ հեղափոխության շահառուներ էին, բայց մեկը փոխվել է մի մի ձև, մյուսը՝ լրիվ հակառակ․ սա՛ է իրականությունը։ Դուք էլ էիք ոտքի ելել լավ կյանքի համար, նա էլ էր ոտքի ելել լավ կյանքի համար։

Էն մարդիկ, որոնք հեղափոխություն էին անում, որ իրենց կյանքը դառնա ավելի լավը, քան կար, հիմա էլի հեղափոխություն են ուզում, որ իրենց կյանքը գոնե վերադառնա էն վիճակին, որից դժոհ էին 2018 թվականին։ Տիկին Աննան չի ուզում, որովհետև նա իր ուզածը ստացել է։ Սա ստացավ ոչ միայն տիկին Աննան, սա ստացան էդ քայլողների խմբակի մի քանի մարդիկ ևս։ Նրանք տներ են փոխում արագ, ավտոմեքենաներ են փոխում շքեղ ու դու հենց խոսում ես, ասում են՝ բա էն ժամանակ։ Մունաթ են գալիս, մեղադրում են ձեզ, թե դուք եք մեղավոր, վախեցնում են նախկիններով։

Ու ես էսօր չեմ հասկանում ոչ մեիկին, որն ասում է՝ ավելի լավ է սրանք, քան նախկինները։ Կատեգորիկ չեմ հասկանում ու չեմ ընդունում։ Եթե անգամ պատկերացնենք որ միմիայն նախկինի հետ պետք է համեմատենք, ասեմ, նախկինում դու ունեիր հող, տուն, ապրելակերպ, ապագայի պլաններ, ունեիր պետություն, անվտանգություն, արժանապատվություն։ Հիմա դու ո՛չ հացն ունես, ո՛չ անվտանգությունը, 5 հազար ոսկի տղերք են զոհվել, ու անգամ այն, ինչի համար զոհվել են, վերջում իր ստորագրությամբ Նիկոլը տվել է թշնամուն։ Ու դու հիմա պետք է ինչ-որ բան համեմատես նախկինի հետ ու ասես՝ ավելի լավ է սրանք, քան նախկինները՞։ Չի կարող որևէ համեմատություն լինի նախկինի հետ, չի կարող նորմալ մարդը համեմատել ու ասել՝ ավելի լավ է սրանք, քան նախկինները։ Համեմատելու եզրեր չկան։

Նախկինի հետ գիտե՞ք ինչը կարող եք համեմատել․ ասեմ։ Նախկինում իշխանության ժամանակ, դու զբաղվում էիր քո գործերով, ինքն իր գործերով։ Եթե այն ժամանակ կարող էինք ասել՝ լավ չի, վատ ա, այսօր չենք կարող, որովհետև վատը հիմա է, աղետը հիմա է, ոչ թե էն ժամանակվա Սաշիկի կամեռաների դարդը։ Այն ժամանակ դու չէիր ասում՝ Պուտինին ասա մեր գերիներին բերի, Պուտինին ասա՝ զորք բերի մեր սահմանին կանգնեցնի, ասա մեզ էժան գազ տա և այլն։ Դու անում էիր քո գործը, ղեկավարությունն անում էր իր գործը ու ստացվել էր այնպես, որ քո քննարկելու թեման այն էր, թե ասենք, Եվրատեսիլի մրցույթին մասնակցի Անդրե՞ն, թե՞ գուսան Նազիկը։ Դու անցնում էիր քո առօրյային ու վստահ էիր, որ քո անվտանգությունը պաշտպանող կա։ Ասեմ ավելին՝ չէիր էլ պատկերացնում, թե այդ անվտանգություն ասվածը որքան առարկայական է մեր կյանքում։ Մեզ թվում էր, թե էդպես էլ պետք է լինի։ Այո, կային սոցիալական լիքը խնդիրներ, իսկ որտե՞ղ չկան, կհարցնեմ։ Հիմա դու դարձել ես քաղաքական վերլուծաբան, վարչապետ, գեներալ-գնդապետ, սահմանադրագետ ու ամեն ինչ թելադրում ես։ Ինչո՞ւ։ Որովհետև ով որ պետք է զբաղվի դրանցով, չի զբաղվում, զբաղվելուց էլ այնպես է զբաղվում որ էլ ավելի շատ խնդիրներ է ստեղծում։

Կարճ ասած՝ ամեն ինչ գույքագրելու ժամանակն է։ Պետք է հիմա նայեք՝ ինչ է ստացել Նիկոլը Սերժից, իսկ իրականում՝ բոլորիցս ու ինչ է Նիկոլը թողնում հաջորդին, բոլորիս։ Ես ավերակներ եմ տեսնում ամեն ոլորտում։ Կինոներ կան, չէ՞, որ գողը մտնում է մեկի պալատները գողություն անելու, ճամպրուկներով փող ու ոսկի է տանում, բայց չի բավարարվում դրանով, քանդում է տունը, ջարդում ամեն ինչ, վերջում էլ պաժառ է տալիս, որ տանտերը էլ ապրելու տեղ չունենա։ Նիկոլի իշխանությունը էդ գողերն են։

Հիմա ես ուզում եմ հարցնել տիկին Մարալին, իրենց հողն ու տունը կորցրած իմ խեղճ հայրենակիցներին, հեղափոխությունից հետո բոլոր հուսախաբ եղածներին՝ դուք ձեր տառապանքի համար ներելո՞ւ եք սրանց։ Դու քո ամբողջ ապրումները, ուժը դրել էիր հեղափոխության մեջ, որ լավ ապրեիր, հիմա ամեն ինչ տակնուվրա եղավ, պիտի հանդուրժես ու ներե՞ս սրանց։

Ես, օրինակ, պատրաստ չեմ ներելու։ Ես իմ աչքին սրիկա կերևամ։

yerevan.today