Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշտ պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր. Գեղամ Նազարյան
Հերոս Աբգարի հայր, «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ Գեղամ Նազարյանը գրում է.
Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։
Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիներին հիմա ասում ես ակնածանքի խոսքեր եմ հղում։ Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։
Ծպտուն մի հանիր։ Երբեք մի հանիր։ Դու քո դիտավորյալ քայլերով, թե տգիտությամբ մեր տներ պատերազմ բերեցիր։ Դու սպանեցիր մեր որդիներին։ Դու հանձնեցիր Շուշին ու Հադրութը, Ավետարանոցն ու Քարվաճառը։ Դու հեռու մնա մեր ընտանիքներից։ Հեռու։ Մոտ մի արի։ Մեր մասին, մեր կանանց, մայրերի, դուստրերի անունը մի տուր։
Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշտ պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր։ Հավիտյան լռիր։ Ցինիզմը քեզ չի փրկի։ Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին։
Դու չես հասկանո՞ւմ, որ սպանելուց բացի նրանցից ժպտալու, էս կյանքով ուրախանալու Աստվածատուր պարգեւն ես գողացել։ Ծպտուն չհանես։ Այլեւս ծպտուն չհանես։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»