Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնա Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Մենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնի ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ են Մեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. Փաշինյան Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)

Քանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)

Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում

Պետության ղեկավարը մարտի 1-ին սադրանքներ հրահրեց, փոխանակ նա ամեն ինչ աներ, որ այդ օրը բախումներ չլինեին, դիտմամբ սկսեց երթ անել՝ փորձելով բախումներ հրահրել Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների և «իր թիմակիցների» միջև: Բարեբախտաբար, դա չեղավ, քանի որ Բաղրամյան պողոտայում հավաքվածները զուսպ էին ու այնպիսի մարդիկ էին, որոնց պարզապես հետաքրքիր է երկրի ապագան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը՝ ամփոփելով շաբաթվա իրադարձությունները՝ իշխանության և «Հայրենիքի փրկության շարժման» քայլերի հետ կապված:

Նազարյանի գնահատմամբ՝ երբ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք իրականացրեց, նա փորձեց հոգեբանական ճնշում գործել հանրության առողջ հատվածի վրա, բայց այդ հատվածը մարդիկ են, որոնք հույզեր ունեն, որոնք դեռ չեն սթափվել պատերազմի հետևանքներից:

«Փաշինյանը պարզապես ամբողջ ռեսուրսն օգտագործեց ու հավաքեց ընդամենը մի քանի հազար մարդ, բայց ես վստահեցնում եմ, որ նա շատ ծանր է տարել այն պատկերը, որը եղել է Հանրապետության հրապարակում, որովհետև անգամ իր համար էլ է ամոթալի, երբ երկրի ղեկավարը հավաք է կազմակերպում և բացի իր թիմակիցներից ոչ ոք իր կամքով, իր ոտքով չի գնում, այլ գնում են վարչական ռեսուրսներով հավաքված մարդիկ: Սա նշանակում է, որ նա շատ լուրջ խնդրի առաջ է և այդ հավաքն իր կրկնակի պարտությունն էր: Այս մարդը միայն բախումների, արյունահեղությունների արդյունքում է կայանում»,-ասել է նա:

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե վերջ է դնում թավիշին, սակայն դեռ կոնկրետ գործողություններ տեղի չեն ունեցել, Նազարյանը նշել է՝ այդ հայտարարություններն առաջին հերթին իրեն հանգստացնելու համար են: «Երբ նա գոռում է, պարզապես ուզում է ասել, որ դեռ վարչապետ է ու դեռ նրան չեն ձերբակալել: Կամ առհասարակ ինչ է թավիշը, որն էր նրա թավիշը, առանց ցնցումների իշխանության գալն իր շնորհիվ չէր և իր «թավիշով» գործելը մենք տեսանք, երբ նա ասֆալտին փռելու կոչեր էր անում»:

Նազարյանը շեշտել է, որ այսօր երկրի քաղաքական իրավիճակը Փաշինյանն այն կետին է հասցրել, որ ընդդիմությունը դարձել է հենց նա, ու քանի որ նրա հրաժարականն են պահանջում գրեթե բոլորը՝ նախագահ, կաթողիկոսներ, ԳՇ-ի հայտարարությունից հետո, երկրի իրավիճակն արմատապես փոխվել է:

«Արդյո՞ք իշխանություն են համարվում նրանք, ովքեր երկիրը հասցրել են կործանման եզրին, տարածքներ են կորցրել, զոհեր են տվել, այդ վարչախմբիկը շարունակում է կառչած մնալ իր աթոռին: Այսօր երկրի միակ ընդդիմությունը Նիկոլն ու իր ուսապարկերի հավաքածուն, մնացած բոլորը պայքարում են նրանց ձեռքով կործանած երկիրը փրկելու համար, իսկ այդ խմբին միայն աջակցում են թշնամական երկրները»,-նշել էՆազարյանը:

Անդրադառնալով «Հարենիքի փրկության շարժման» գործելաոճի և կոնկրետ քայլերին՝ Նազարյանն ընդգծել է, որ այս պայքարն արդեն նյարդերի պայքար է: «Բոլորը շտապում են, որովհետև գիտակցում են, որ ամեն օրը, երբ Նիկոլն է երկրի ղեկավարի պաշտոնին, նոր աղետ, նոր փորձություն է բերելու, բայց եթե ինչ-որ մեկն առաջարկ ունի ու տարբերակներ ունեն պայքարի, թող առաջարկեն, թող մոտենան ու ասեն այդ մասին:

Շախմատային տերմինով՝ իրավիճակը պատային է, բայց սպասվող հաղթանակը կասկած չի հարուցում, հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, քայլի փոխարենը ծամածռություններ է անում, որպեսզի մեր նյարդերը տեղի տան, անթույլատրելի բաներ անենք, բայց մենք դա չենք անի, մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ, մենք մեղավոր չենք, որ նա նոյեմբերի 10-ին հրաժարական չտվեց»,- մեկնաբանել է նա և հավելեց, որ իշխանության երկարաձգումն արվում է երկու պատճառով, մեկը, որ դեռ հանձնարարություններ ունի կատարելու, մյուսը՝ վախենում է դատավարությունից: