Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

«Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում». Խոսրով Հարությունյան

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում

Թուրքիան և Ադրբեջանը արցախյան երկրորդ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում անց են կացնում երկրորդ, զորամիավորումների և զինտեխնիկայի ներգրավման առումով բավականին ընդգրկուն, համատեղ զորավարժություններն, ընդ որում մեր սահմանների ուղղակի հարևանությամբ:

Բնական հարց է առաջանում. բառացիորեն ամիսներ առաջ պատերազմում հաղթած բանակները ինչու՞ պետք է իրար հեըևից անցկացնեն համատեղ զորավարժություններ (այս հարցադրումն ավելի առարկայական է դառնում հատկապես այն տեղեկատվության ֆոնին, որ Ադրբեջանը 2021թ իր ռազմական բյուջեն ավելացրել է շուրջ 50%-ով): Արդյո՞ք այդ պետությունները պատրաստվում են նոր լայնածավալ պատերազմական գործողությունների: Կարծում եմ այս հարցին պատասխանելու համար առանձնահատուկ խորաթափանցություն չի պահանջվում:

Ու՞մ դեմ է պլանավորվում այդ պատերազմը այլևս կարևոր չէ, քանի որ բոլոր դեպքերում այն չի շրջանցելու Հայաստանը: Իսկ եթե հաշվի առնենք թե՛ Էրդողանի և իր արտգործնախարարի և թե՛ Ալիևի վերջին օրերի հայտարարություններն, ապա առանց վարանելու կարող ենք արձանագրել, որ մենք կանգնած ենք նոր, այլևս Հայաստանի հանդեպ սանձազերծվող, պատերազմի շեմին:

Այս պնդումն ավելի ակտուալ է հնչում հատկապես Սյունիքի ռազմավարական կարևորության դիրքերը ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ թողնելու մասին Վարչապետ կոչված անձի որոշման լույսի ներքո: Եվ եթե ավելացնենք այն աղմկահարույց փաստը, որ Կապանի փողոցներով երթևեկում և նկարահանումներ են անում ազերի զինվորականներն, ապա իրավիճակն առավել քան սպառնալի է ներկայանում:

Բոլորովին չկարևորելով ստեղծված իրավիճակի սպառանալիությունը արձանագրող հավելյալ փաատեր ներկայացնելու անհրաժեշտությունը (իսկ դրանք շատ շատ են), ըստ իս, առանձնահատուկ կարևորություն է ստանում այդ սպառնալիքներին դիմագրավելու մեր քայլերի խնդիրը:

Այլևս պարզ է, որ սպառնալիքի տակ է ոչ թե Հայոց Պետությունը, այլ Հայաստանի գոլությունն ընդհանրապես: Ավելին, այլևս որևէ կասկած չի հարուցում այն, որ մեր Հայրենիքի գոյության բոլոր սպառնալիքների ‹‹գլխավոր ճարտարապետը››, մեր ազգային անվտանգության համար մեկ սպաառնալիքը՝ Վարչապետն է և նրա հենարանը հանդիսացող ուժալինները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը, քնչական մարմիններն ու նրա ուսապարկերը:

Սակայն նույնչափ ակնհայտ է, որ մեր պետության անվտանգության համար մեկ երաշխավորը Բանակն է՝ ի դեմս Գշխավոր Շտաբի և Զինված ուժերի հրամկազմի:

Գլխավոր Շտաբը և կորպուսների հրամանատարները փետրվարի 25-ին հանդես եկան հայտարարությամբ, որով, գնահատելով երկրի անվտանգային վիճակը ծայրաստիճան մտահոգիչ, պահանջեցին երկրի Վարչապետի և նրա Կառավարության հրաժարականը: Թվում էր, որ այդ հայտարարությամբ Գլխավոր Շտաբը հրապարակավ արձանագրում էր, որ Հայաստանի Զինված Ուժերը խորապես գիտակցում եմ մեր Պետության անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման խնդրում իրենց սահմանադրական պատասխանատվությունը և պատրաստ են այն իրացնել՝ անվտանգության գլխավոր խոչնդոտը հեռացնելու միջոցով:

Եվ թեպետ ԳՇ հայտարարությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց հասարակության ճնշող մեծամասնության կողմից և արժանացավ հանրության լուրջ աջակցությանը, այդուհանդերձ մենք Գլխավոր Շտաբի ղեկավարության կողմից իր սահմանադրական պարտքի կատարմանը ուղղված որևէ քայլի ականատեսը չեղանք:

Ոմանք փորձում են այս իրավիճակում քննադատության սլաքներն ուղղել դեպի ընդիմությունը, թե ինչու՞ ընդիմությունը չի օգտվում ԶՈՒ հրամկազմի առերևույթ աջակցությունից և չի գնում կտրուկ քայլերի: Բոլորովին չմերժելով Հայրենիքի փրկության գործում ընդիմության գործողություններում իրավիճակին համապատասխան վճռականություն ցուղցաբերելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ պետք է փաստել, որ հենց 17-ի նախաձեռնության շնորհիվ ձևավորվեեց Հայրենիքի փրկության շարժումը, որին այսօր միացել են հազարավոր մտավորականներ, արվեստի և գիտության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, տեղական ինքնկառավարման մարմիններ, սփյուռքյան կառոույցներ, սովորական քաղաքացիներ և հանրային կյանքի այլ մասնակիցներ: Եվ հենց նրանք իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԳՇ պետին և ԶՈՒ հրամկազմին և հետևողականորեն պահանջում են ՀՀ Նախագահից իր սահմանադրական պարտավորությունների անշեղ կատարումը:

Բայց նույնիսկ այդ պայմաններում երկրի անվտանգությունը երաշխավորելու գործում ԶՈՒ հրամանատարության սահմանադրական պարտավորությունները բոլորովին չեն նվազում: Ավելին, եթե մի պահ պատկերացնենք, որ հանրությունը չի գիտակցում այն իրական սպառնալիքները, որոնք կախված են մեր ժողովրդի գլխին և չի ձեռնարկում ինքնակազմակերպման գործողություններ, արդյո՞ք Գլխավոր Շտաբի պետը կամ ԶՈՒ հրամկազմը լոկ հայտարարությամբ հանդես գալով կարող էր համարել, որ իր սահմանադրական պարտավորությունը կատարել է:

Անշուշտ ո՛չ, որովհետև ԶՈՒ Գլխաավոր Շտաբը պատասխանատու է մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար, առկա սպառնալիքները չեզոքացնելու համար, այլ ոչ թե այդ մասին հանրությանը տեղեկացնելու համար: Ուստի միանգամայն արդարացված են մեր հանրության սպասելիքները ԳՇ հրամանատարությունից՝ պատմական զարգացումների ներկա փուլում խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Պետությունն ու Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում և դիմել համապատասխան գործողությունների: Այս առումով ես համակարծիք եմ Դավիթ Շահնազարյանի հետ և համոզված եմ, որ հանրությունն իրավունք ունի պահանջել Օնիկ Գասպարյանից համապատասխան գործողություններ:

Միաժամանակ ավելորդ չէ նշել, որ օրենքով ռազմական դրության պայմաններում բոլոր ուժալին կառույցների (ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ) զինված ստորաբաժանումները (ներքին զորքեր, ալֆա, պետական պաշտպանության ծառայություն և այլն) անցնում են ԶՈՒ օպերատիվ կառավարման տակ և այս տեսակետից Գլխավոր Շտաբի պետը պետք է իր ձեռքը վերցնի բոլոր այդ միավորների գործողությունների օպերատիվ կառավարումը՝ օրենքի ողջ խստությամբ, ընդհուպ ձերբակալումը, բացառելով դրանց ներգրավումը ցույցերի ընթացքում, բացառելով նաև դրանց կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումը կամ դրա ցուցադրումը (վերջինիս վառ օրինակը ԱԺ-ում դիպուկահարների և զինված ոստիկանների հայտնվելն էր):

Այս առումով առնվազն տարօրինակ էր, որ ԳՇ պետի օպերատիվ կառավցարման տակ գտնվող նշված ոստիկանական ստորաբաժանումները արգելափակել էին հենց ԳՇ պետին ի պաշտպանություն պահեստազորի սպաների և ծառայողների հանրահավաքը Պաշտպանության նախարարության առջև:

Իրադարձությունների զարգացումն այնպիսին է, որ ԶՈՒ հրամկազմը պետք է չհապաղի Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունը կատարելու ուղղությամբ վճռական քայլերի դիմելու գործում: Այլապես մենք կհայտնվենք այն վիճակում, որում հայտնվեց Արցախը պատերազմից առաջ: Ես ի նկատի ունեմ այն, որ ինչպես Փաշինյանը պատերազմից առաջ գլխատեց Արցախի Պաշտպանության Բանակը՝ ստիպելով հեռացնել բոլոր փորձառու և պատերազմի բովով անցած հրամանատարներին՝ փոխարինելով նրանց անփորձ ապաներով՝ աջ ու ձախ կոչումներ շնորհելով, այնպես էլ մեր պարագայում, հապաղելու դեպքում, նա կամ կհեռացնի ԶՈՒ հրամկազմի իրեն աննազանդ ղեկավարներին կամ կձերբակալի նրանց՝ փոխարինելով անփորձներով:

Մի խոսքով, Արցախը դե ֆակտո կորցնելուց հետո, Փաշինյանի ձեռամբ մենք կանգնած ենք ոչ թե Պետությունը, այլ Հայաստանը կորցնելու ռեալ վտանգի առջև և սա պետք է գիտակցի նախ և առաջ Գլխավոր Շտաբի հրամանատարությունը:

Հապաղելն ու անգործությունը հանցագործությանը համարժեք է»: