Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը
Մամուլ

Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել, իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին», սա մանկական թո­թովանք է, անգամ սերժանտներն են ծիծաղում

«Հրապարակը» գրում է․

«Մանե Գևորգյանի հայտա­րարությունից հետո, թե Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցել «Իսկանդերի» հետ կապված, հայ-ռուսական միջադեպը թերևս կարելի է համարել սպառված՝ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլին բավարարում են Երևանի հայտարարությունները: Ռուսական լրատվամիջոցները, սակայն, հա­մակ ուշադրությամբ հետևում ու լուսաբանում են թե՝ ընդդիմության հանրահավաքները, թե՝ Փաշինյանի կոնտր-հանրահավաքը ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի ներքաղաքական իրա­վիճակի մասին զրուցել ենք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

-Ձեզ հասկանալի՞ է, թե ինչ է նշանակում «սխալ զեկուցել»:

-Դե, դա հիմարություն է: Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել: Իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին»: Սա մանկական թո­թովանք է, սրա ի՞նչը մեկնաբանես: Նա պարզապես փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նրան փորձում են հաշտեցնել զինվորա­կանների հետ: Լավ են անում: Բայց դե, էդ «Իսկանդերի» պատմությունը... ոչ մի ձև: Անգամ սերժանտներն են ծիծաղում, էլ գեներալների մասին չեմ խոսում:

-Բայց, ըստ Կրեմլի, միջադեպը սպառված է:

-Դե, հա, փորձում են... երևի ճիշտ են անում: Բայց ձերոնք շատ կոպիտ են գործում, անտաղանդ:

-Գուցե պատահականությո՞ւն էին այս խոսքերը, լեզվի սայթաքում:

-Սա թատերականացված ներկա­յացում էր: Հիշեցնենք, որ այն սկսվեց Սերժ Ազատովիչ Սարգսյանից, հե­տո նրա կարթն ընկավ Փաշինյանը՝ իր անգրագետ հայտարարությամբ, քանի որ «Իսկանդերը» չի կարող 10 տոկոսով պայթել, ինչպես չի կարող կինը ծննդաբերել 10 տոկոսով: Բայց քանի որ սա հնչում է Հայաստանի գե­րագույն հրամանատարից...

-Իսկ հաշտեցնողներն ովքե՞ր են:

-Եթե միայն Արմեն Սարգսյանին հաջողվի հաշտեցնել Գլխավոր շտաբին ու Փաշինյանին, սա պլյուս կլինի: Բայց, միևնույն է, հակա­մարտությունը շարունակվում է: Հանգուցալուծումը պետք է լինի, եթե ոչ հիմա, ապա չգիտեմ, ավելի ուշ ինչ-որ մեկը պետք է հեռանա:

-Ո՞վ, այնուամենայնիվ:

-Չեմ կարող ասել: Մենք այստեղ՝ Մոսկվայում, անհանգստությամբ ենք հետևում: Եթե դուք՝ հայերդ, չեք կա­րողանում հասկանալ, ապա կարծում եք մենք այստեղ Լոմոնոսովնե՞ր ենք, ինչ է: Հասկանում եք՝ ամեն ինչ ողբերգական է, վտանգավոր: Երկրի կառավարման համակարգը կտրուկ անկում է ապրում: Խոսքը հայկա­կան պետականության լինել-չլինելու մասին է, ոչ թե այն մասին, թե ով կլինի: Դուք շատ բան կորցրիր Արցախյան պատերազմում, հիմա կորցնում եք պետականությունը: Իսկ այստեղ ամբիցիաներ են. եր­կու հայ ընդհարվել են, փորձում են իրար ինչ-որ բան ապացուցել:

Կողմեր են հայտնվում: Այս ամե­նի հետևում լուրջ գործընթացներ են: Շատ բան չի ասվում, շատ բան, որը մենք չգիտենք, կուլիսներում է: Նկատի ունեմ նախկին նախագահ Սարգսյանի կազմակերպած արտա­հոսքերը, հետո՝ Փաշինյանի հռետորաբանությունը: Բայց ես ասել եմ, որ պետք է ուսումնասիրվեին պատերազմի հանգամանքները, պետական հանձնաժողովը չի աշխատում: Եվ առհասարակ՝ որ կողմին հավատալ: Ձեր գործակալությունը, օրինակ, գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանն ապշահար դուրս է եկել Գլխավոր շտաբից, որտեղ նրան պատմել են, թե ինչեր է արել Փաշինյանը պատե­րազմի ժամանակ: Մենք չգիտենք՝ հավատանք, թե չէ: Չկան փաստա­կան տվյալներ, փաստաթղթեր, որոնք թույլ կտային լուրջ եզրահանգումներ անել: Իսկ այն, ինչ տեսնում ենք, միայն ապակայունացում է, պետակա­նության կորուստ, դեգրադացիա, որը երկար չի կարող շարունակվել, քանի որ կարող է Հայաստան պետության համար ավարտվել աղետով: Իսկ թե ով կլինի Հայաստանի ղեկավար, մեզ համար արդեն սկզբունքային նշանա­կություն չունի:

-Ինչպես թե չունի... խելացի ղեկավարն ամեն ինչ կանի, որ Հա­յաստանը շտկի մեջքը:

-Իհարկե, մենք էլ ենք մտածում, որ պետք է սթափ դատող, ադեկվատ մարդ, որը իրավիճակին ադեկվատ գնահատական կտա, կունենա ահա­վոր ճգնաժամից երկիրը դուրս բերե­լու ծրագիր: Մենք դրան ենք սպա­սում, որ հայերը վերջապես կգտնեն նման մարդու: Մենք նրանց համա­րում էինք աշխարհի ամենախելացի ժողովուրդներից մեկը, կիրթ: Մի տեսեք, թե մեզ մոտ՝ Ռուսաստանում, հայերն ինչպիսին են՝ բիզնեսներ, կարիերաներ, խելոք մարդիկ են, և հարց՝ ինչո՞ւ հայերը ռուսական միջա­վայրում կարողանում են կայանալ ու բարգավաճել, գեղեցիկ ապրել, փող աշխատել, իսկ Հայաստանում իրար կոկորդ են կրծում:

-Փաշինյանի հանրահավաքը Ձեզ տպավորե՞ց:

-Հանրահավաքները ձեր ներքին խնդիրն են: Ինչքան ուզում եք՝ արեք: Մենք նայում ենք՝ ամեն օր այսուայնկողմ են գնում: Ինչպես մի երգչուհի ունեինք՝ Զիկինա, բեմի վրա այս կողմ էր գնում, այն կողմ: Անգամ անեկդոտ կար. Երբ նա Բաքվում ելույթ էր ունենում, դե, մի կատարում, 10, 15, արդեն «բիս» են կանչում, նա էլ՝ գեղեցիկ կին, ասում է՝ դե, ընկերներ, էլ չեմ կարող, հոգնել եմ: Նրանք էլ, թե. «Իսկ դու երգիր, մի գնա այս կողմ, այն կողմ»: Ու ձեզ մոտ էլ՝ այս կողմ, այն կողմ, մեկ վրան, մեկ խորոված, մեկ երաժշտություն են լսում:

-Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հայտարարությունների ֆոնին, որ կա­տարվածը հեղաշրջման փորձ է, որոշ շրջանակներ ակնարկում են, որ Թուրքիան կարող է կրկին մի­ջամտել...

-Հիմարություն, ձեզ մոտ ռուսներն են կանգնած»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: