Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել. Գոհար Մելոյան
Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել
(Ի հավելումն նախորդ գրառմանս)
Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ ՆՇԱՆԱԿՈՒՄ է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:
-Այսինքն՝ գլխավոր շտաբի պետին ԱԶԱՏԵԼՈւ լիազորությունը Սահմանադրությամբ սահմանափակված է՝ քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում զինված ուժերին անձեռնմխելի պահելու նպատակով
(Ազատման հիմքերն ընդհանուր են՝ քաղաքացիության կորուստ, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հրաժարականի դիմում ե այլն):
Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը եւ կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված ՉԷ:
-Այսինքն՝ Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին Գլխավոր շտաբի պետին ազատելու հնարավորությամբ։
Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նախատեսում է բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնից հայեցողական ազատելու հնարավորությունը, նախ՝ դա Գլխավոր շտաբի պետի վրա չի տարածվում, որովհետեւ ինչպես նշեցի Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, իսկ Սահմանադրությունը վերադաս է օրենքի նկատմամբ, սահմանադրական մարմիններն էլ իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ, 2-րդ՝ սահմանադիրն առանձնացրել է Գլխավոր շտաբի պետին զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից՝ նշելով, որ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձն է եւ տալով նրան սահմանադրական հատուկ կարգավիճակ։
-Հետեւաբար՝ գլխավոր շտաբի պետին ազատելու կապակցությամբ մեկնարկած գործընթացն ինքնին հակաիրավական է, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել։
Նախորդիվ եւս անդրադարձել էի այս հարցին՝ հղմամբ»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած