Նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին» այս ամենին «հասնելու» համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ փետրվարի 25-ին, թե՛, առավել ևս, երեկ Փաշինյանի հրավիրած հանրահավաքներին մասնակցություն ապահովելու համար, ինչպես հայտնի է, գործի էր դրվել ամբողջ վարչական ռեսուրսը՝ նախարարություններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ, դպրոցներ, մնակապարտեզներ, այլ պետական հաստատություններ, այս ամենին գումարած՝ իշխանության «սրտի» օլիգարխները:
Բայց այնպիսի աննախադեպ ծավալով են վարչական ռեսուրս կիրառել, որ, շատերի համոզմամբ, այս ամենին «հասնելու» համար նախկինները «շատ հացուպանիր պիտի ուտեին»: Սակայն մենք անընդհատ տեղեկություններ էինք ստանում, որ պետական կառույցների շատ աշխատակիցներ պարզապես հրաժարվել են ենթարկվել իրենց շեֆերի անօրինական հրահանգներին:
Ավելին, մեր հավաստի տեղեկություններով, շատերը պարզապես ազատման դիմումներ են գրել, որոշ տեղերում կառույցների ղեկավարներն են հոխորտացել, թե չենթարկվողները թող դիմում գրեն, գնան: Սակայն այն բանից հետո, երբ ազատման դիմումների քանակը սպառնալից չափերի է հասել, այդ մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, և որոշվել է կտրուկ քայլեր չձեռնարկել, մարդկանց «փշի-փշի» անել, որպեսզի հավելյալ աղմուկ չբարձրանա: «Ասել են՝ դրանց հարցերը հետո կլուծենք, էս ամեն ինչից դուրս գանք, նոր: Առանց այն էլ վիճակներս վիճակ չէ»,փոխանցեց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո