Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը
Հայաստան

Ադրբեջանում գտնվող 5 հայ գերիներն արդեն պետք է վերադարձվեին, սակայն ես ազատվեցի պաշտոնից և գործընթացը կիսատ մնաց․ Արթուր Վանեցյան

Երթերի ժամանակ մենք տեսնում ենք «Հայրենիքի փրկության շարժման» նկատմամբ մարդկանց դրական վերաբերմունքը, տեսնում ենք՝ ինչպես են մասնագիտական բոլոր հանրույթները, հոգևոր իշխանությունները, գործող և նախկին նախագահները, Զինված ուժերը, գրեթե բոլորը պահանջում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, ովքեր փորձում են ամեն կերպ ձգել իրենց իշխանությունը: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Իշխանությունը փողոցում գցված է, դա շատ վատ արտահայտություն է, բայց իրականությունն այդպես է: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր չունի իշխանություն ՀՀ-ում: Ինքը չի կարող այսօր հրամաններ տալ նախարարություններին, գերատեսչություններին, նրան այլևս լուրջ չեն ընդունում, դա պետք է հասկանալ և շարժվել առաջ»,– ասաց նա:

Հարցին, թե ինչ տեղեկություն ունի այսօր Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հանդիպման մասին, Վանեցյանը նշեց. «Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ գնացել է հիվանդատես, ըստ այլ տեղեկությունների՝ գնացել էր «ճնշելու» նախագահին, որ ստորագրեր Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման միջնորդությունը»:

Նկատառմանը, որ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով, Վանեցյանն ընդգծեց. «Մեր դիրքորոշումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որից հետո պետք է գա ժամանակավոր կառավարություն և նոր միայն կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի հետ մենք ընտրությունների չենք գնալու, քանի որ Հայաստանի համար այս դժվար իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ կազմակերպել խորհրդարանական ընտրություններ: Մեր ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, իսկ այդ օրը շատ մոտ է»:

Դիտարկմանը, որ օրեր առաջ նա հայտարարել է, որ կարող է իր անձնական կապերը օգտագործելով վերադարձնել գերիներին, ինչու ԱԱԾ պետի պաշտոնում գտնվելու ժամանակ չօգտագործեց այդ կապերը Ադրբեջանում գտնվող 5 գերիներին վերադարձնելու նպատակով, Վանեցյանը շեշտեց. «Աշխատանքները տարվում էին, նրանք արդեն պետք է վերադարձվեին, ցավոք սրտի ես ազատվեցի աշխատանքից և չկարողացա աշխատանքներս հասցնեմ իրենց տրամաբանական ավարտին»: