Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Միրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը
Հայաստան

Ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան

Պատերազմի օրերին Մոսկվայից Հայաստան վերադարձած ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին տևական ժամանակ է՝ չենք նկատում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված միտինգներին: Պարզվեց՝ արդեն մեկ ամիս կլինի, որ նա նորից վերադարձել է Մոսկվա, սակայն hraparak.am-ի հետ զրույցում խոստացավ, որ կաշխատի շատ շուտ վերադառնալ Հայաստան ու միանալ պայքարին, կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին:

«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

- Չե՞ք կարծում, որ դրանով ոստիկանությանն էլ կմեղադրեն քաղաքականացվելու մեջ, ինչպես Զինված ուժերին են մեղադրում դրանում իշխանությունները:

- Ես չէի ասի, որ քաղաքականացվում է, բայց այնպես չէ, որ նմանատիպ իրավիճակներ մեր երկրում ամեն տարի լինում են: Մեկը ոստիկան է, մեկը ԱԱԾ-ի, աշխատող է, մեկը՝ ՊԵԿ-ի, բայց մինչև իրենք որևէ կառույցի աշխատակից լինելը, նրանք նախ ՀՀ քաղաքացի են, և սա այն պահն է, որ որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Մենք պատմություն ենք կերտում հիմա, և տարիներ անց մարդիկ գնահատական են տալու մեր այսօրվա գործողություններին, և դրանով իսկ պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Ես չեմ ասում, որ ոստիկանությունը գնա հավաքների մասնակցի: Ես նկատել եմ, որ ոստիկանության իմ որոշ գործընկերներ իրենց պարտականությունները կատարում են շատ բարեխիղճ ձևով, ոմանք էլ, սակայն, իրենց ղեկավարների անօրինական հրամաններն են կատարում՝ անհիմն բերման ենթարկելով, ձերբակալելով խաղաղ ցուցարարներին ընդամենը ինչ-որ արտահայտություն անելու համար:

- Կարծում եք՝ ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը ապօրինի հրամաննե՞ր է տալիս, որ գնան և անհիմն բերման ենթարկեն խաղաղ ցուցարարներին:

- Ուրեմն, ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ ցույցերն ու հավաքները, քանի որ դա «Հավաքների ազատության մասին» օրենքով է ամրագրված: Ես չեմ ասում, որ երբևիցե ես սխալ չեմ արել, բայց միշտ առաջնորդվել եմ օրենքներով, աշխատել եմ այնպիսի որոշումներ չկայացնեմ և այնպիսի հրահանգներ չտամ, որ լուրջ հետևանքներ տեղի չունենան։ Ինքս դեմ եմ բռնությանը:

- Երբ դուք ասում եք՝ ոստիկանությունը կանգնի Զինված ուժերի կողքին, սա ի՞նչ է իրենից ենթադրում, գործնականում դա ինչպե՞ս պիտի դրսևորվի, ոստիկանապետն ու ոստիկանությո՞ւնն էլ պիտի նմանատիպ հայտարարությամբ հանդես գան, թե՞ ուղղակի հրաժարվեն կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

- Գիտե՞ք ինչ, ես, լինելով ծառայող, պարտադիր չի՝ սպասեմ, որ ոստիկանապետը ինձ հրահանգի, ես նաև քաղաքացի եմ, ես ունեմ իմ կարծիքը և կան ոստիկաններ, որ իրենց զեկուցագրերի համաձայն՝ կամավոր ազատվում են ծառայությունից, և դրա համար հետապնդման են ենթարկվում, Ներքին անվտանգության վարչություն են կանչում նրանց, այսինքն՝ կան այդպիսի ծառայողներ, որոնք համամիտ չեն նրա հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Այո, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես դեմ եմ դրան, ոստիկանությանը պետք չի ներգրավել քաղաքականության մեջ, բայց նաև ոստիկանությունը չպետք է անօրինական գործողություններ, հրահանգներ կատարի: Յուրաքանչյուր ծառայող պետք է իր խղճի համաձայն գործի:

- Ի՞նչ եք կարծում, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որ ասում են՝ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, կգնա՞ վճռական քայլի և կկանգնի՞ Զինված ուժերի կողքին:

- Գիտե՞ք ինչ, ընկերական հարաբերությունները չպետք է պետության ու ժողովրդի շահերից վեր դասել: Ես ողջունում եմ ընկերական հարաբերությունները, ես՝ ինքս ընկեր եմ, ընկերներ ունեմ, գնահատում եմ ընկերությունը, բայց կա ժողովուրդ, կամ պետականություն, կա Սահմանադրություն: Բայց, ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ Վահե Ղազարյանը անօրինական հրամաններ չի արձակի և ծառայողներին չի դրդի անհիմն ժողովրդին քաշքշելու, բերման ենթարկելու:

- Իսկ հույս ունե՞ք, որ կմիանան Զինված ուժերին:

- Դա իմ ցանկությունն է, ես Ձեզ ասում եմ՝ յուրաքանչյուր ծառայող իր մեջ պետք է գնահատական տա տվյալ իրավիճակին: