Էդ անասունն այդպես էլ դասեր չքաղեց մարտի մեկից
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրել է.
«Էդ անասունը, իրոք, այդպես էլ դասեր չքաղեց մարտի մեկից: Էլի ուզում ես արյուն թափե՞լ: Ա՛յ արյունարբու, քեզ քի՞չ էին մեր լույս տղերքը, ա՛յ սրիկա: Չհամարձակվես, լսո՞ւմ ես, չհամարձակվես․․։
Ուզում ես ԺՈՂՈՎՐԴԻ դեմ դուրս գա՞լ: Չծպտա՛ս: Դու չկաս, դու դիակ ես: Իսկ մարտի մեկին գարունը գալու է, գալու է պայծառ, անարյուն․․․։ Բավ է այլևս, սրիկա․․․․ Միայն մեկ քայլ ունեն անելու ոստիկանությունը և ԱԱԾ-ն՝ դրան ձեռնաշղթա հագցնել, երկաթե դիմակ և տանել մի ապահով տեղ, մինչև արդար դատավարություն:
Կատարե՛ք այդ քայլը, տղե՛րք, կատարե՛ք հանուն ձեր երեխաների, որ վաղը կարողանաք մեր երկրում ապրել, կատարե՛ք այդ քայլը, մեղք եք, ձեզ մի ոչնչացրեք հանուն էդ ոչինչի․․․ Ես ամեն օր գալու եմ քո դատին, գալու եմ և «թքեմ» քո երեսին․․․
Դատիդ գալու են բոլոր զոհերի հոգիները, գալու են եւ իրենց ներկայությամբ դու ամեն րոպե մեռնելու ես, ամեն րոպե․․Դու միշտ մեռնելու ես․․Ոռնալու ես դժոխքում․․․Դու հանգիստ չես ունենալու այլեւս․․ Մղձավանջը լինելու է քո միակ ուղեկիցը․․․Եղկելի․․․եղկելի․․
Հ․Գ․ Ներիր ինձ Տեր, որ Պահքի էս շրջանում այսքան վատ խոսքեր եմ գրել, ներիր, բայց եւ քո աստվածային զորությամբ ազատիր մեր ժողովրդին էս դավաճանից, ազատիր սատանայից, Տեր․»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»