Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ Հայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ Տիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում
Հայաստան

Նիկոլը էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա կդնի մատը

«Փաստը» գրում է․ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հաջորդ գիրքը կվերնագրի «Երկրի ավերակ կողմը»։ Այդ գլխագրի ներքո նրան ավելի հեշտ կլինի նկարագրել այն ավերակները, որ մնալու են իրենից հետո։ Ինչո՞ւ եմ կարծում, որ Նիկոլը գիրք կգրի, որովհետև պաշտոնանկությունից հետո չպիտի նրա հետ որևէ բան պատահի, բացի օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելը։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության մի ստվար հատվածի բոլոր թերությունների և արատների հավաքական մարմնավորումն է։

Հաճախ եմ ասում՝ պետք չէ մարդկանց մեղադրել Նիկոլին պաշտպանելու կամ սատարելու համար։ Այդ մարդիկ Նիկոլի մեջ տեսնում են իրենց... և վերջ: Վերջ, ընկերնե՛ր, թե չէ... «գիտահետազոտական, միտահետազոտական»։

Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության լակմուսի թուղթն է։ Եթե նա չլիներ, մենք ո՞նց էինք իմանալու, որ մեզ հետ նույն օդն են շնչում մարդիկ, ովքեր համաձայն են Նիկոլի հետ, որ Շուշին ու Շուռնուխը ադրբեջանական են, որ Նիկոլն ինչ արել և անում է, լավ է անում ու ճիշտ։ Ես այս շարքը կարող եմ ժամերով թվարկել, վստահ եմ՝ դուք նույնպես։ Բայց, լավ, Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, գնալու է՝ վաղը, մյուս օրը, մեկ ամսից։ Նա գնալու է ու իր հետ ոչ մեկին չի տանելու, մենակ է գնալու։ Իսկ ի՞նչ են անելու այս մարդիկ, ո՞նց են ապրելու զոհված լույս տղերքի հարազատների կողքին։ Միշտ փորձել եմ պատկերացնել, թե ինչ են ասելու դպրոցից տուն եկած իրենց երեխաներին, թոռներին, երբ երեխան կհարցնի՝ պապիկ, ի՞նչ է եղել 2018-2021 թվականներին, ի՞նչ են պատմելու։

Ասելու են, որ կար ՀՀ վարչապետի աթոռը թյուրիմացաբար զբաղեցնող մի անհավասարակշիռ անձ, որը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի, կորցրեց մեր հայրենիքի 25 տոկոսը, տասնյակ հազարավոր ճակատագրեր խեղեց, կապիտուլացվեց, քայքայեց տնտեսությունը, բայց դա հեչ կապ չուներ, նա մեզ համար մնում էր Հիսուսից հետո երկրորդ մարդը երկրի վրա, ու մենք շարունակում էինք երկրպագել նրան, իսկ նա շարունակում էր սիրել մեզ, խոնարհվել մեր առաջ, հպարտանալ մեզանով։ Սա՞ են պատմելու։ Դե, ուրիշ բան դժվար գտնվի պատմելու։

Ի դեպ, նկատե՞լ էիք՝ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը չէր ասել «կախարդական» բառերը` սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Գլխավոր շտաբի կողմից իր հրաժարականը պահանջելու օրը, երբ մի քանի հազար կողմնակիցներով երթ էր անում, հանկարծ նորից հիշեց, որ սիրում է բոլորին։ Բայց վայրկյաններ անց նա իր իրական դեմքը ցույց տվեց, երբ իրեն չսատարող քաղաքացուն երթի շարքերից սպառնաց, թե «քո հետևից կգան»:

Այ, սա է իսկական Նիկոլը. արտաքուստ նա ասում է, որ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, որ բոլորն ունեն քննադատելու իրավունք, որ սիրում է բոլորին՝ անկախ նրանից, թե որ կողմում են, բայց իրականում հիստերիայի մեջ է ընկնում նույնիսկ ամենափոքր հակադրումից: Նրա ուշքն ու միտքը նույնիսկ մի թեթև իրեն հակառակվողներին պատժելն է, նա էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա ինքը կդնի մատը: Ու միշտ է այդպես եղել. Նիկոլը բարձրաձայն ասել է այլ բան, իսկ թիկունքում «խաչել է մատները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: