Թուրքիայում Հայաստանի վերաբերյալ հայտարարությունների «շքերթի» մասին
Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։
Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողը արտաքին քաղաքականության ոլորտում է...
Եւ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել.
- Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Շավուշօղլուն
- Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը
- Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը
- Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը
- Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլան
Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է։ Որևէ այլ պետություն, միջազգային կառույց այդպիսի մեկնաբանություն չի տվել։
Կարծում եմ՝ շատ մեկնաբանելու կարիք չկա նրանց համար, ովքեր կարողանում եմ կարդալ քաղաքական տեքստեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո