Վիժվածքը լավ գիտի՝ 2016թ․ Ադրբեջանն էր Մոսկվայում մուրում խաղաղաթյուն, որ իր դավաճան շեֆը Դուշանբեյում Ալիևին էր նվիրել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները․ Աշոտյանը՝ Ա․ Գրիգորյանի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին խոստումներ է տվել, որոնց արդյունքում Ապրիլյան պատերազմը կանգնել է։ Գրառման մեջ ասվում է․
«Աջից նստած վիժվածքի պատճառով նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները անվտանգության ոլորտում կտրուկ վատթարացան։
Աջից նստած վիժվածքի պատճառով ընկավ Արցախի սուբյեկտայնությունը։Աջից նստած վիժվածքի պատճառով Հայաստանի անվտանգության նոր ռազմավարության մեջ չկար Արցախի Հանրապետության մասին որեւէ հիշատակում։
Աջից նստած վիժվածքն իր արտասահմանյան շրջագայությունների մեջ գրեթե չէր խոսում Արցախի եւ Հայոց ցեղասպանության մասին։
Աջից նստած վիժվածքը տարիներ շարունակ թուրքերի հետ մերձեցման եւ կեղծ խաղաղասիրության քարոզչություն էր իրականացնում։
Աջից նստած վիժվածքն էր Տավուշյան դիրքային մարտերից հետո կապիտուլյանտից կերտում Կեսար։
Աջից նստած վիժվածքն էր Անվտանգության խորհրդի նիստերին փոխանակ հորդորեր եւ հիմնավորեր Գենշտաբի եւ ԱԱԾ-ի զեկույցների հիման վրա օր առաջ կանգնեցնել պատերազմը եւ փրկել հազարավոր կյանքեր ու Շուշին, նպաստում խզբզանքի դավաճանական ծրագրին։
Աջից նստած վիժվածքը լավ գիտի, որ 2016-ին Ադրբեջանն էր Մոսկվայում մուրում խաղաղաթյուն։ Որ իր դավաճան շեֆը Դուշանբեյում Ալիեւին էր նվիրել Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Որ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես բացահայտել է բանակցությունների բովանդակությունը։ Որ Ալիեւը ինքն է երկու անգամ խոստովանել, թե ինչի էր հասել Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ Արցախի անկախության պարտադրանքի հարցին։
Իսկ հիմա աջից նստած վիժվածքը որոշել է մեզ ստեր պատմել, սեփական եւ կապիտուլյանտի բնական բացվածքները փրկելու համար։
Չի ստացվելու. խցանվելու եք»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»