Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն...Բարիշեցի՞ք...Չխրատվեցի՞ք...
Նույնն է հիմա․․․
Գրել եմ ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անցկացնում Նախիջևանում, իսկ հողատուն պատրաստվում էր ՍԴ հարցով հանրաքվեին։ Հիշում եմ, թե ինչ վայնասուն բարձրացավ գրածիս կապակցությամբ, ինչպես ոգևորվեցին նորաթուխ ու հնամաշ ապազգայինները, քանի խմբագրական ու ստատուս գրեցին իմ դեմ։
Վերնագիրը դրել էի "Նույնն է հիմա"։ Հիմա էլ է նույնը, որովհետև չխրատվեցինք ու չենք ուզում խրատվել։ Պարզապես հիմա մի հարց էլ ավելացավ․ Արցախը ոնց եղավ․․․
" Նույնն է հիմա։
Ասում եք` Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ...Ծովից-ծովը ոնց եղավ...
Այ, հենց սենց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու` Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում` թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք.. հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք..
Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն...Բարիշեցի՞ք...Չխրատվեցի՞ք..."
15․02․20


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»