Հող հանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարեն որոշում կայացվեց նրանց «դարձնել» Ազգային հերոս
Հող հանձնող գեներալներին կոչումազրկելու փոխարեն ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց «դարձնել» Ազգային հերոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Մենք ստիպված ենք ունենալ այն, ինչ այսօր ունենք ներքին եւ արտաքին ճակատում... Ստիպված ենք, քանի որ հող հանձնող գեներալներին կոչումազրկելու, իսկ ապա՝ նաեւ պաշտոնազրկելու փոխարեն, ամենաբարձր մակարդակով որոշում կայացվեց նրանց շնորհել ոչ միայն հերթական զինվորական կոչումներ, այլեւ «դարձնել» Ազգային հերոս, իսկ ապա նաեւ վստահել ավելի պատասխանատու պաշտոններ... Հակառակ դրան, նման որոշումներ կայացնողներն ու հրամանագրեր ստորագրողներն, ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած շրջանում բանակի կամ նույնիսկ կոնկրետ ռազմաճակատի հրամանատարությունը ստանձնելու հնարավորությունից զրկեցին եւ առայսօր էլ շարունակում են հեռու պահել որեւէ պատասխանատու պաշտոն զբաղեցնել այն ռազմական գործիչներին, որոնց կենսագրությունը նշանավորվում է միայն հաղթանակներով եւ ծառայության ընթացքում ունեցած բացառիկ ձեռքբերումներով... Այդպես կարող են վարվել միայն նրանք, ովքեր կամ չունեն պետություն ղեկավարելու տարրական գիտելիքներ, կամ էլ գիտակցաբար ամեն հնարավորն արել եւ շարունակում են անել Երկիրը ծնկի բերելու համար...
Հ.գ.- Իսկ մենք պարտության մասին խոսելուց, իսկույն մատնացույց ենք անում թուրքական «բայրաքթարներն» ու վարձկան գրոհայիններին... Այնինչ, դա խնդրի միայն մեկ կողմն է, իսկ ավելի խորը պատճառները պետք է փնտրել նրանց մեջ, ովքեր մեր Հայրենիքը դարձրեցին պ ա ր տ վ ա ծ ն ե ր ի իշխանության պատանդ...»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»