Նախիջևանի միջանցք» կոչվածը նույն Մեղրիի միջանցքն է
- Փետրվարի 6-ին Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի տրանսպորտի գծով աշխատանքային հանձնաժողովը, որի անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, առցանց քննարկում էր կազմակերպել Նախիջևանի մուլտիմոդալ միջանցքի տնտեսական և քաղաքական սպասվելիք հնարավորությունների վերաբերյալ, որի ընթացքում ողջունել էր բացվող միջանցքի փաստը։
- Փետրվարի 3-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն նշել է, որ իր առաջիկա այցելությանը Բաքու կրկին քննարկելու է Նախիջևանի միջանցքի հետ կապված հարցերը։
- Հունվարի վերջին ղազախստանցի փորձագետները հայտնել էին, որ Նախիջևանի միջանցքը նպաստելու է Ղազախստան-Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացմանը և դառնալու է «Նոր մետաքսի ճանապարհ»։
- Փետրվարի 5-ին թուրքական մերձիշխանական HaberTürk լրատվականի լրագրող Չեթիներ Չեթինը, ով Արցախյան երկրորդ պատերազմը լուսաբանում էր առաջնագծից, հղում անելով թուրքական և ադրբեջանական դիվանագիտական աղբյուրների վրա, նշում է, որ Մոսկվայում հանդիպող տրանսպորտային ապաշրջափակման հանձնաժողովի օրակարգային գլխավոր թեման Նախիջևանի միջանցքի բացումն է, որը առաջիկա շաբաթներին կլուծվի։
- Փետրվարի 8-ին թուրքական ANKASAM հետազոտական կենտրոնը հրապարակեց իր ուսումնասիրությունը, որը նվիրված է Նախիջևանի միջանցքին։ Ըստ կենտրոնի՝ միջանցքի բացման հարցը կլուծվի մոտ ժամանակներս։
Այս ցանկը կարող եմ անվերջ շարունակել։
Հավանաբար արդեն կռահեցիք, որ «Նախիջևանի միջանցք» կոչվածը նույն Մեղրիի միջանցքն է։ Մեր հակառակորդները շատ լավ իմանալով, որ Մեղրիի միջանցք անունը ցանկացած մտածող հայի մոտ առաջացնում է զայրույթ և դիմադրություն (իմիջիայլոց, հրապարակվող փորձագիտական նյութերում այդ մասին ևս խոսք կա), այն նրբորեն փոխարինել են «Նախիջևանի միջանցք» անվամբ։
Եւ չնայած ՀՀ տգետների իշխանության բոլոր ջանքերին՝ թաքցնելու մեզանից Մեղրիի միջանցքի բացման փաստը, Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում և այլ աշխարհաքաղաքական միջավայրերում տեղի ունեցող քննարկումներն ու հրապարակվող նյութերը գրեթե կասկած չեն թողնում, որ մեր ապաշնորհ իշխանությունները համաձայնել են Սյունիքի ու Հայաստանի պետականության համար կործանարար Մեղրիի միջանցքի բացմանը։
***
կարդալ թելեգրամում՝ https://t.me/varuzhandragoman
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»