«Առանց սպաների բանակ չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում». Տիգրան Աբրահամյան
Մի նոր վտանգավոր միտում էլ եմ նկատել. մամուլում հետպատերազմյան ժամանակահատվածում, տարբեր հրապարակումներ եղավ բարձրաստիճան սպաներին բռնության ենթարկելու մասին, ենթադրում եմ՝ հանրայնացվում է միայն հրամանատարական բարձր պաշտոններ զբաղեցնողների հետ կապված միջադեպերը, սակայն տարատեսակ հոգեբանական և ոչ միայն ճնշումների, ենթարկվում են նաև ցածր օղակի հրամանատարական կազմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Պաշտպանության բանակի ճակատագրի, կարգավիճակի, գործառույթների, վերափոխումների մասին վերջին շրջանում շատ քննարկվեց։
Այն, որ զինված ուժերի դեմ ներքին պատերազմ վաղուց է տարվում, երևի թե որևէ մեկի մոտ կասկած արդեն իսկ չի հարուցում։
Մի նոր վտանգավոր միտում էլ եմ նկատել. մամուլում հետպատերազմյան ժամանակահատվածում, տարբեր հրապարակումներ եղավ բարձրաստիճան սպաներին բռնության ենթարկելու մասին, ենթադրում եմ՝ հանրայնացվում է միայն հրամանատարական բարձր պաշտոններ զբաղեցնողների հետ կապված միջադեպերը, սակայն տարատեսակ հոգեբանական և ոչ միայն ճնշումների, ենթարկվում են նաև ցածր օղակի հրամանատարական կազմը։
Չի բացառվում, որ որոշ սպաներ պատերազմական իրադրության պայմաններում իրենց ծառայությունը պատշաճ չեն կատարել, սակայն այսպիսի հարցերը պետք է կարգավորել իրավական, այլ ոչ թե փողոցային մակարդակում։
Անթույլատրելի եմ համարում որոշ սպաների անբարեխիղճ ծառայության ողջ պատասխանատվության տարածումը բոլորի վրա. համոզված եմ, որ սպային ոչ հարիր դրսևորած հրամանատարների թիվը քիչ է։
Մեծ թվով սպաներ, հրամանատարներ արել են իրենցից կախված առավելագույնը, մի մասը՝ նույնիսկ կյանքի գնով և ոչինչ չի կարող նրանց արածի վրա ստվեր նետել։
Պետությունը, իրավապահ համակարգը պետք է այս ուղղությամբ պատշաճ աշխատանք տանեն։
Առանց սպաների բանակ չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։ Սպաները զինված ուժերի ողնաշարն են։ Ով չի համապատասխանում այդ կոչմանը՝ հեռացրեք զինված ուժերի շարքերից, ըստ անհրաժեշտության՝ քրեական գործեր հարուցեք, սակայն սպայական դպրոցին ամբողջության մեջ մի վնասենք, մի ոտնատակ տվեք, մի վիրավորեք։
Հասկացե՛ք, ինչ բանակ էլ ստեղծենք, բարեփոխենք հիմքում բարեխիղճ, իրենց երկրին նվիրված գրագետ սպաներն են»։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած