Պողոսիկ ջան, կարո՞ղ ա գիտես՝ թուրքերն էդքան ապուշ են, որ քեզ տնտնեսապես ոտքի կանգնելու ու բանակը հզորացնելու շանս են տալու
Մի պարզ հարցաշղթա՝ «ուռա՜, Թուրքիայով, Ադրբեջանով ճամփեքը բացվելու են» թեմայով վնգսոցների ու ոռնոցների վերաբերյալ:
-Էդ ճամփեքի բացվելը ձեր ինչի՞ն է պետք...
-Ո՞նց այ, ընգեր, որ տնտեսությունը ոտի հանենք, որ տնտեսապես ուժեղանանք...
-Տնտեսությո՞ւնը ձեր ինչին է պետք:
-Ո՞նց, այ ընգեր, որ բանակը հզորացնենք, ուժեղացնենք...
-Կներես, էլի, ուժեղ բանա՞կը ձեր ինչին ա պետք...
-Ո՞նց, արա՜, այ, ընգեր, բանակը պետք ա, որ մեր հողերը հետ վերցնենք...
-Կներես, ումի՞ց հետ վերցնենք...
-Ո՞նց թե ումից հետ վերցնենք, այ ընգեր, դու ուրդո՞ւց ես էկել, թուրքերից հետ վերցնենք...
-Կներես, էլի, պողոսիկ ջան, կարո՞ղ ա գիտես, թե թուրքերն էդքան ապուշ են, որ քեզ տնտնեսապես ոտքի կանգնելու շանս են տալու, քիչ չի, մի հատ էլ՝ կռները կանթած նայելու են, թե ոնց ես բանակ հզորացնո՞ւմ:
-Արա, այ ընգեր, դու հաստատ «նախկինների» կողմից ես...
-Ասենք թե՝ ես նախկինների կողմից եմ, օք: Բայց դու, ախր, պարզապես տխմար ես, տխմա՛ր, եթե էդ նիկոլական լապշայով ականջներդ փաթեթավորած ֆռֆռում ես, դեռ մի բան էլ՝ քեզ մեծ ստրատեգի տեղ դրած՝ դատողություններ անում էնպիսի բաներից, որոնցից իսկի մոտավորապես պատկերացում չունես::


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...