Ադրբեջանը արդեն սկսել է Հայաստանը ջրազրկելու ծրագիրը
Առնվազն 2014 թվականից իմ հրապարակումներում պնդել եմ, այսօր էլ եմ պնդում, որ մեր թշնամին ձգտում է տիրանալ տարածաշրջանի 3 ռազմավարական գործոնների՝ բարձունքներ, ջրային ռեսուրսներ և հանքեր։
2020թ․ պատերազմի հետևանքով Ադրբեջանը գրավեց կամ նվեր ստացավ Արցախի գրեթե բոլոր կարևոր բարձունքները, գետերը, մի շարք հանքեր։
Երբ տարիներ շարունակ խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանը օրենսդրական առումով ՀՀ կազմում ներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով դրա իրավական հիմքերը, կառավարությունը դա անվանում էր անլուրջ մոտեցում։ Ինձ պատասխանում էին, թե կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ երբ այն չկա։
5 տարի առաջ Ադրբեջանը փոխել է Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը դեպի Նախիջևան, ինչի հետևանքով Մեղրի և Ագարակ քաղաքներում ու հարակից բնակավայրերում խնդիրներ են առաջացել խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ կապված:
Այսօր Ադրբեջանը շարունակում է նույն գործընթացն արդեն Քարվաճառի հատվածում։ Երբ Արփա, Որոտան, Խաչեն և Թարթառ գետերի ակունքները իր ձեռքում են, թշնամուն ոչինչ չի խանգարում, օրինակ, Արփա գետի վտակների ուղղությունը փոխել դեպի այլ կողմ՝ այդկերպ Ջերմուկի Կեչուտի ջրամբարը, ապա նաև Սևանա լիճը զրկելով անչափ կարևոր ջրային ռեսուրսից։
Այդ դեպքում Հայաստանի իշխանությունը թող մութ սենյակում հպարտ քաղաքացի գտնի։
Հուշում․ Քարվաճառի ջրհավաք ավազանը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Մի ալարեք, բացեք արխիվները և այլ փաստաթղթերը, կարդացեք։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»