Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին «Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն է Ես մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին

Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Հայաստան

Մարդիկ վարկով անասուն են գնել, Ադրբեջանին հողատարածքները հանձնելուց հետո ստիպված կես գնով վաճառել․ Տեղի ղեկավար

 

Սյունիքի Տեղ համայնքում արոտավայրեր կորցնելու պատճառով գարնանից լուրջ խնդիրներ են առաջանալու՝ դեգրադացված արոտավայրեր, արածեցված աշնանացան ցորենի ցանքսեր, վարկերը չփակած ֆերմերներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նրա տեղեկացմամբ՝ դեռևս հստակ չէ՝ որքան վարելահողի կորուստ է եղել, քանի որ սահմանազատման աշխատանքները չեն ավարտվել։ Նա նշեց, որ մինչ արոտավայրերի կորուստը՝ համայնքի տարբեր բնակիչներ մեծ քանակով անասուններ են գնել, սակայն արոտավայրերի հանձնումից հետո ստիպված են եղել դրանք վաճառել։

«Ժամանակ կար, երբ Տեղ համայնքում ոչխարաբուծությունը մեծ թափով զարգանում էր, մարդիկ գնացին, գյուղատնտեսական վարկեր վերցրին, 55-60 000 դրամով տարբեր մարզերից անասուն գնեցին, բերեցին, որ պետք է տեղափոխվեին, իջեցնեին Արաքսի ափեր՝ ձմեռային արոտի, բայց պատերազմը սկսվեց, այդ հողերը չկան, մարդիկ կեր չէին կուտակել, արոտները չէին հերիքում, ստիպված անասունները էժան գներով՝ 30-35 000 դրամով վաճառեցին՝ այն ակնկալիքով, որ գոնե այս տարի վաճառքի գումարները կստանան, միայն մի մասն են վճարվել նույն պահին։ Երբ այդքան անասնագլխաքանակը գարնանը հանեն արոտի, տարբեր խնդիրներ են առաջանալու»,-ներկայացրեց համայնքապետը։

Նրա խոսքով՝ նաև կազմակերպված աշխատանք չի եղել, որ բնակիչները հնարավորինս քիչ տուժեն։ «Չկազմակերվեց, որ գոնե այդ մարդիկ այնպիսի գնով վաճառեին, որ կարողանային իրենց վարկերը փակել, ու այսքան չտուժեին։ Հիմա մարդիկ մոտենում են ինձ, հարցնում՝ ինչ ենք անելու, ես էլ պատասխանը չգիտեմ»,-նշեց նա։


Շադունցը հայտնեց, որ 2021-ի համար անասունների հաշվառում են կատարել, ու բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծումները դեռ չեն գտնվել։

«Համայնքի անասնագլխաքանակի 50 տոկոսից ավելին կրճատվել է, բայց սա մեր ունեցած համայնքի, արոտավայրերի համար էլի շատ-շատ է։ Նրանք, ովքեր անասնապահությամբ զբաղվում են, բայց քիչ քանակով, արդեն հարց են բարձրացնում, որ մեծ գլխաքանակ ունեցող ֆերմերները պետք է իրենց անասունները գյուղից հանեն, որովհետև շատ դժվար է լինելու։ Գլխաքանակի չափի հետ կապված հարց են դնում, որ կոնկրետ քանակից ավել չպահեն։ Սա տնտեսական լուրջ խնդիրներ է առաջ բերելու»,-ասաց համայնքապետը։Ինչ վերաբերում է խնդիրների լուծման տարբերակներին, համայնքապետը նշեց, թե գրավոր դիմել են կառավարությանը, հանդիպում է եղել մարզպետի հետ, նա էլ իր հերթին է դիմել կառավարությանն ու ներկայացրել խնդիրները։

«Այժմ դեռևս նոր լուծումներ չկան, քննարկումների փուլ է, մտածում ենք բազմավեկտոր գյուղատնտեսության զարգացման մասին, այդ դեպքում էլ ոռոգման համակարգերի խնդիրներ պետք է լուծվեն։ Պետք է մտածել ուրիշ ուղղությունների մասին՝ թռչնաբուծություն, ճագարաբուծություն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, համայնքապետն ասաց, թե այս պահին ամեն ինչ կարգին է, բնակիչների մոտ խուճապային տրամադրություններ չկան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների հետևանքով տարածքային կորուստներ են եղել նաև Սյունիքի մարզի մի շարք համայնքներից։