Դեռ զարմանո՞ւմ եք
Հանրությունն անկեղծ վրդովված է Արծրուն Հովհաննիսյանի «արդարացումների», իրականում՝ հերթական ստերի և կեղծիքների համար։ Առաջին հայացքից, իսկապես զարմանալի է, թե ինչպես կարող է կադրային զինվորականն առանց աչքը թարթելու, դեմքի անվրդով արտահայտությամբ ստել ողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմի ավարտից հետո Արծրուն Հովհաննիսյանն անցավ ընդհատակ և թվում էր, թե նա խորապես զղջում է երկրի ղեկավարության հրահանգով, հանրությանը մոլորեցնելու համար։ Բայց՝ ոչ, այսօր ականատես եղանք նույն , ավանդական Արծրուն Հովհաննիսյանին։ Եվ ի՞նչ․ պարոն Հովհաննիսյան, նորից հրահանգո՞վ եք հայտնվել։ Այսինքն, ուժ չե՞ք ունեցել չխախտելու լռության ուխտը։ Թե՞ զգուշացվել եք, որ հակառակ դեպքում․․․հիշեցի Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։
Բայց , հարգելի հանրության ներկայացուցիչներ, չե՞ք հոգնել անվերջ զարմանալուց։ Չէ՞ որ, սկսած ստի և կեղծիքի հեղափոխությունից, նրա հաղթանակից և իմքայլականների իշխանության գալու օրվանից չկա գոնե մեկ օրինակ, մեկ դեպք, որ վարչապետի, կամ որևէ իմքայլականի որևէ խոսք, խոստում սուտ և կեղծ եղած չլինի։ Այսպիսին է բռնապետիկի՝ լրագրող, խմբագիր, ընդդիմադիր, վարչապետ աշխատելու միակ գաղափարախոսությունն ու ոճը, որին էլ հետևում են նրա անողնաշար կուսակիցները։ Իսկ նրա «առաջադեմ» համախոհներն այդ ամենը իբր «չեն նկատում» և արդարանում են սուր ճոճելով «նախկինների» դեմ։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից