Հարց իշխանություններին ընտրած ութսուն տոկոսի մեջ մտնող արտագաղթողներին
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցանկանում եմ հարց ուղղել Հայաստանից ԱՐՏԱԳԱՂԹՈՂ բոլոր այն անձանց, ովքեր նպաստեցին, որպեսզի 2018թ-ին նիկոլը և իր վարչախումբը գան իշխանության։ նիկոլի ապաշնորհ կառավարման արդյունքում, վերջին երկուսուկես տարիների ընթացքում, պետական բյուջեն մսխվեց և Հայաստանի արտաքին պարտքը ավելացավ աստղաբաշխական չափերով...։ Հիմա հարց.
Ձեր արտագաղթելու պարագայում, ո՞վ է փակելու ՁԵԶ ՀԱՍԱՆԵԼԻՔ պարտքը. ՄԵ՞ՆՔ....., Հայաստանում ապրողնե՞րս...։ Դա նույնն է, որ կազմակերպության բաժնետերերից մի քանիսի պատճառով տվյալ կազմակերպությունը կուտակի հսկայական պարտքեր, այնուհետև այդ բաժնետերերը կուտակված պարտքը թողնեն մյուս բաժնետերերի վրա և փախչեն երկրից...։ Առայժմ այս հարցի լուծումը պարզ չէ, բայց կարծում եմ, երբևէ այն պետք է կարգավորվի օրենսդրորեն....։
Հ.Գ. ի դեպ, հանուն արդարության պետք է նշեմ, որ նախկինում ևս այդպես է եղել, սակայն մի էական տարբերությամբ.գործող վարչախմբի անդամները անընդհատ կրկնում են, որ իրենք իշխանության են եկել ամենամաքուր ընտրություններով և ունեցել են ժողովրդի` շուրջ ութսուն տոկոսի աջակցությունը։ Իմ ասելիքը վերաբերում է այս ութսուն տոկոսի մեջ մտնող արտագաղթողներին.....
#Հայկ_Ֆարմանյան #արտագաղթ #պետական_պարտք #Մեկ_Հայաստան»


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»