Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական. առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ 21-րդ դարում մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական։
«20-րդ դարում հայերն ունեին մի լավ ավանդույթ: Ավանդույթը կոչվում էր մտածել: Խոսելուց առաջ մտածում էին, դիմացինի խոսքերը լսելով՝ մտածում էին, տուն սարքելուց մտածում էին, որոշում կայացնելուց մտածում էին, ամուսնանալուց եւ բաժանվելուց առաջ մտածում էին, նույնիսկ մկրտվելուց ու մեռնելուց առաջ էին մտածում:
Եկավ 21-րդ դարը: Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական: Առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ:
Այս անասուն ավանդույթները հնարավոր եղավ իրականացնել՝ հենց մտածելու ավանդույթը բնաջնջելով: Էլ չեմ խոսում, որ մտածելու ավանդույթը ոչնչացնելով՝ վերացան ընկալելու, վերլուծելու եւ հասկանալու ենթաավանդույթները:
Հ.Գ. Ой охлос, охлос
не охлось меня...»,- գրել է նա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...