Մոսկվային մնաց 10-15 օր. ո՞վ կհեռացնի Նիկոլին
ՀՅԴ անդամ Լևոն Գաբրիելյանը գրում է.
«Տարածաշրջանային գործընթացները, թևակոխելով նոր փուլ, ենթադրում են ակտիվ վերաձևումների շարունակություն՝ խաղաղ դիվանագիտական և քաղաքական սցենարով, համեմված՝ ռազմական սպառնալիքներով։
Արևմտյան կենտրոնների հանճարեղ նախագծի հաջորդ փուլը՝ Հայաստանի համար, ենթադրում է իրենց իսկ կողմից ներդրված Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որին, որքան էլ տարօրինակ թվա, կտրվի Ռուսաստանի գործակալ տիտղոսը, գործակալ, որը դավաճանաբար կործանեց Արցախն ու Հայաստանը։
Այն, որ Նիկոլը ամբողջությամբ սպառել է իրեն, և ինչ որ սցենարով կհեռացվի ու կպատժվի, կասկածից վեր է։ Վ․ Պուտինի կողմից վերջին շրջանի «քաղցր» խոսքերն՝ ուղղված Ն․ Փաշինյանին, և Աննա Հակոբյանի Մոսկովյան այցը որպես ապացույց ներկայացնելով, Հայաստանում շուտով կարող է սկսվել վերոնշյալ գործողությունը՝ ընդգծված հակառուսական համատեքստով։ Գործընթացի սկսվելու դեպքում այն անկասկած հաղթական ավարտ կունենա։
Սցենարի երրորդ մասում տեղի կունենա ռուսական զորքի դուրս բերում ՀՀ-ից և Արցախից, որը, որքան էլ տարօրինակ դիտվի, կկատարվի ոչ թե հայկական կողմի պահանջով, այլ ռուսները ստիպված կիրականացնեն՝ ՌԴ-ի հարավային սահմաններում անջատողական շարժումները կանխելու նպատակով (Հայոց պատմության ընթացքում այս տեսակ «հետկանչեր», կարծում եմ, էլի են եղել)։
Ռուսական կենտրոններում արդյո՞ք առկա են հաշվարկներ՝ վերոնշյալ սցենարներին հակազդելու համար, թե՞ Արցախում խաղաղապահների տեղակայման և Նիկոլին իրենց «կամակատարը» դարձնելու «հաջողություններից» ոգևորված զբաղված են միայն «Նավալնիի գործով»։ Ակնհայտ է, որ այս գործընթացները (և ոչ միայն) խիստ փոխկապակցված են, և, եթե Ռուսաստանը առաջիկա 10-15 օրվա ընթացքում իր հարավային միակ դաշնակից Հայաստանում իշխանափոխության միջոցով դիրքերը չամրապնդի, կկորցնի ամբողջ Այսրկովկասը և ստիպված անջատողական շարժումների դեմ պայքար կսկսի իր հարավային սահմաններում։
Նկատի ունենալով վերոգրյալը մենք՝ հայերս, պատմության մեջ գոնե մեկ անգամ պարտավոր ենք քաղաքական հասունություն և ճկունություն ցուցաբերենք։ Մեր քաղաքական միտքը (եթե այդպիսին առկա է) կամ շերտը (բարեբախտաբար որոշակիորեն առկա է), մի շարք հրատապ քայլեր ունի իրականացնելու՝ արևմտյան, հյուսիսային և արևելյան կենտրոնների հետ։
1․ օգտագործելով բոլոր կապերն ու հնարավորությունները՝ պարզել, արդյո՞ք արևմտյան և հյուսիսային կենտրոնները փոխադարձ համաձայնությամբ են իրականացնում տարածաշրջանային այս վերաձևումները։
2․ Հյուսիսին ներկայացնել, համոզել, որ ժամանակը սպառվում է, և եթե այս սցենարը անընդունելի է համարվում Մոսկվայի համար՝ հաշված օրերի ընթացքում գործել է պետք։
3․ Խորը և վստահելի հարաբերություններ ձևավորել Արևմուտքի կենտրոնների հետ՝ իրենց հաղթանակի դեպքում հասկանալու թուրքական վտանգի աստիճանը մեզ համար։ Առաջարկել այլընտրանքային՝ թուրքականը բացառող մոտեցումներ մեր տարածաշրջանի համար (այդպիսիները առկա են, բայց խելք և ժամանակ է անհրաժեշտ իրականացնելու համար)։
4․ Որպես այլընտրանք պարզել Չինական կողմի հետաքրքրությունների, ծրագրերի և պատրաստակամության աստիճանը՝ տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի մասով։ Վստահաբար, ռազմավարական առումով ժամանակի ընթացքում Չինական գործոնը մեծանալու, անգամ դոմինանտ դառնալու հնարավորություն ունի տարածաշրջանում։
Այս ամենն իրականացնելու համար առաջին քայլը պետք է լինի հայության կողմից Նիկոլի հեռացումն իրագործելը։ Նա, միևնույնն է, հեռացվելու է, հարցն այն է թե ու՞մ կողմից՝ Արևմուտքի, Հյուսիսի, թե՞ Հայերիս, և այս «մանրուքից» շատ բան է կախված»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»