Եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում
Եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում». Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատախազ Գևորգ Բաղդասարյանը շատ լավ իրավաբան է ու գրագետ դատախազ։ Նա մշտապես ընդգծված հարգալից վերաբերմունք է դրսևորել իր գործընկերների և առհասարակ քաղաքացիների նկատմամբ։ Մեծամտությամբ ու ամբարտավանությամբ երբեք աչքի չի ընկել։
Գևորգ Բաղդասարյանի նման կադրեր «ձևավորելը» ցանկացած կրթական ու գերատեսչական ինստիտուտի կարևոր խնդիրներից մեկն է։
Եվ այս ամենով հանդերձ՝ ստիպված եմ արձանագրել, որ «Գևորգ Բաղդասարյանը», որպես խորհրդանիշ (այսուհետ՝ «Գևորգ Բաղդասարյան»-ը՝ որպես պայմանական անուն), մեծագույն ֆիասկոներից մեկն է, որ ունեցել է Հայաստանի Հանրապետությունը։
Ինչու՞: Որովհետև ցանկացած «մասնագիտական բարձրակարգություն» գրոշ արժեք չունի, եթե այն չի լրացվում քաղաքացիական ու ազգային գոնե նվազագույն «որակով»։ Ավելին, եթե փայլուն մասնագետը վատ քաղաքացի է իր պետության կամ իր Հայրենիքի համար, ուրեմն նրա մասնագիտական «որակը» ոչ թե բարիք է, այլ չարիք։
Տարիներ շարունակ «Գևորգ Բաղդասարյանը» սպառողն է եղել այն ազգային արժանապատվության, որ կերտել են «Շուշի ազատագրողները»։ Մեր աչքի առաջ այդ ազգային արժանապատվությունը զրոյացվեց և վերածվեց ազգային աղետի, որի կերտողներն էլ եղել են «Շուշի հանձնողները»։
«Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշի հանձնողներին», քանի որ իր պաշտպանած մեղադրանքը նշանակում է մեկ պարզ բան – գլխավոր «Շուշի հանձնող» Նիկոլ Փաշինյանը 13 տարի առաջ անմեղ էր։ Այս «սիլլոգիզմից» փախնել հնարավոր չէ։
Եթե «Գևորգ Բաղդասարյանը» Հայաստանի՛ դատախազ է, այլ ոչ թե պարզապես դատախազ, ապա կոպիտ ասած՝ նա պարտք ունի «Շուշի ազատագրողներին», որովհետև նրանց շնորհիվ ազգային արժանապատվություն է վայելել։ Այդ դեպքում գոնե նոյեմբերի 9-ից հետո պետք է այլևս չնստեր մեղադրողի աթոռին։
Իսկ եթե «Գևորգ Բաղդասարյանը» «պարզապես» դատախազ է, ապա ես նրան «պարզապես» մաղթում եմ դատախազ աշխատել Շուշիում»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»