Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

Ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ հայրենիք. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը. Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ)

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի կարծիքով՝ իշխանություններն այսօր հղում են անում ժողովրդին, բայց քաղաքացիների մեծամասնությունը, իրականում, դժգոհում է և հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:

«Բոլորն էլ հասկանում են, որ մեր երկրի հետագա լինելիությունը կախված է հենց Նիկոլի գնալուց: Իրենք ամեն կերպ փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը, որովհետև աներես են: Ցանկացած իրեն հարգող, պետությունը սիրող ղեկավար նախ՝ չէր ստորագրի, այդ ժամանակ կգնար, իսկ եթե քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ ստիպված ստորագրել է, ստորագրելու հետ մեկտեղ՝ հրաժարական կտար: Հրաժարական չտալը նշանակում է, որ ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ ունեն, ո՛չ հայրենիք ունեն. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ռուսլան Բաղդասարյանը նկատեց՝ իշխանությունները 2018թ. անտարբեր են եղել՝ ինչպես ամբողջ պետության հանդեպ. «Ինչ վերաբերում իրենց ասածներին, թե կապիտուլյացիոն փաստաթուղթը փրկություն էր. զինվորական մասնագետների հետ երբ խոսում ենք, ովքեր մասնակցել են պատերազմին, մարդիկ պնդում են, որ հաղթանակը 2 անգամ գետնին գցված է եղել, որը մենք չենք վերցրել: Դա, իհարկե, հետագա քննությունը կպարզի՝ ինչու չենք վերցրել, ինչ նկատի ունեն զինվորականները, ինչ են տեսել, բայց ամեն դեպքում, մենք կարող էինք այս պատերազմը հաղթել, և դիտավորությամբ պարտություն է եղել»:

Նա ասաց, որ նոյեմբերի 9-ից սկսած հասարակությունը գրեթե ամեն օր շոկային ինչ–որ ինֆորմացիա է ստանում և չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ է կատարվում իր հետ. «Մենք ունենք զոհված եղբայրներ, որոնց դեռ չեն ճանաչել, ունենք գերիներ, որոնց դեռ թշնամու մոտ են պահում, այդ ամենը, իհարկե, շոկ է: Արդեն զոհված, հուղարկավորված մեր զինվորների ծնողները դեռ շոկից դուրս չեն եկել. կարծում եք՝ որևէ ծնող կարող է լինել, որ չի՞ պահանջի սրա հրաժարականը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ռ.Մ.), չի՞ գիտակցում, որ սա էր մեղավոր: Նույն Նիկոլն այնքան աներես է, որ պահանջում են իր հրաժարականը, բայց փորձում է արտահերթ ընտրության տանել՝ իբր թե մեղավորը պատգամավորներն էին, իբր թե պառլամենտն է ստորագրել այդ կապիտուլյացիոն ակտը. իհարկե ոչ: Ստորագրել է ինքը, գաղտնի է ստորագրել, հիմա էլ ուզում են ԱԺ-ն տանել ինքնալուծարման: Ի՞նչ ինքնալուծարման մասին է խոսքը: Միգուցե, կառավարության նոր, ժամանակավոր ղեկավարը՝ նոր վարչապետը, այս պատգամավորների հետ աշխատում է մինչև 2023թ.: Ի՞նչ պարտադիր է, որ անմիջապես արտահերթ ընտրություն լինի: Այդ արտահերթ ընտրությունները լավ բան չեն, ցանկացած ընտրություն սթրես է ցանկացած պետության համար: Այն պետությունը, որտեղ համակարգերն ամուր են, թեթև է տանում այդ սթրեսը, բայց գիտենք, չէ՞, որ մեզ մոտ պետական համակարգ գրեթե չկա»:

Նրա խոսքով՝ քիչ մարդիկ են պատկերացնում, որ պետական համակարգերը փլուզված են. «Իսկ դա պետության վերջն է, երբ համակարգերը սկսում են փլուզվել: Դա կպատկերացնեն փորձագետներ, մասնագետներ, բայց այդ մարդկանց էլ մեղադրել պետք չէ, որ չեն գիտակցում, նրանց բացատրել է պետք, որ, եթե այսպես շարունակվեց, ունենալու ենք ավելի վատ հետևանքներ»:

Հարցին՝ 2.5 տարի ընդդիմությունը փորձում էր դա բացատրել, բայց այդ մարդիկ չէին հրաժարվում իրենց սկզբնական կարծիքից, հիմա ինչպե՞ս են դա հաջողելու, նա պատասխանեց. «Երբ Նիկոլը հրաժարական կտա, ու այդ ֆեյքային մանիպուլյատիվ ինֆորմացիոն հոսքերը կդադարեն, քաղաքացիներին կտրվի հստակ պատկեր, թե պետությունում ու մեր երկրում ինչ է կատարվում, և քննություն կլինի, թե ով ինչ է արել ու ինչպես պետք է պատասխանատվության ենթարկվի իր արածի համար, այդ ժամանակ քաղաքացիներն անմիջապես կգիտակցեն: Քաղաքացիների գիտակցելու համար ժամանակ ունենք, բայց Փաշինյանին հանդուրժելու համար բացարձակ չունենք»:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, և պետք չէ ասել՝ բա ո՞վ է գալու. «Դա կեղծ օրակարգ է: Ով ուզում է լինի՝ դավաճան չլինի, ով ուզում է լինի՝ վստահ լինենք, որ գերիներին կվերադարձնի: Մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ գերիները: ՌԴ ԱԳ նախարարն ասում է, որ 62-ից ավելի են գերիները, և, որ Հայաստանն էլ փոխելու գերիներ չունի, մի 2-3 ահաբեկիչ են մնացել, որոնց Ադրբեջանը չի էլ ուզում: Այսինքն՝ ի սկզբանե նորից ձախողել են գերիների փոխանակումը: Չէ՞ որ սկզբից պայմանավորված էր՝ բոլորը՝ բոլորի հետ: Ինքն ամեն ինչ ձախողում է, գնում է մի հատ էլ ամսի 11-ին Մոսկվայում գերիների հարցը ձախողում, գալիս է, ու հիմա նստենք, ասենք՝ թող ինքը մնա՞: Ո՞վ նրան պետք է ասի՝ մնա, էն մարդը, որը ընդհանրապես իր անձի վրա չի զգացել կամ շոկի մեջ է: Ձեզ վստահեցնում եմ՝ հասարակության գերակշիռ մեծամասնությունը գիտակցում և պահանջում է Նիկոլի հրաժարականը»:

Ռուսլան Բաղդասարյանը շեշտեց՝ երկրում ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականից կսկսվեն մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծումները, այլ կերպ չի կարող լինել: Մենք հիմա ի՞նչ գիտենք՝ գերիների մասին սա ընդհանրապես բարձրաձայնե՞լ է, թե՞ ոչ: Կարող է՝ հանկարծ ասեր՝ գերիներին տվեք, ասեին՝ տալիս ենք: Ես չեմ հավատում, որ ինքը գերիների հարցը բարձրաձայնել է, ինքը սուտասան է: Ասուլիսի ժամանակ ինչ ասես՝ խոսում է, բայց սուտ է դուրս գալիս: Ինչ ասել է՝ խաբել է, իր ինչի՞ն հավատանք: Էնպիսի մարդ գնա, որ գիտենք՝ գոնե սուտասան չի: Ինքը պետք է գնա՝ սկսենք գերիների վերադարձից: Տաժանակիր աշխատանք է սպասվում, և այն ղեկավարը, որը կգա, կմտնի այս բեռի տակ, մենք ամբողջ ազգով, ամբողջ հասարակությունով պետք է շնորհակալ լինենք և ամեն մեկս մեր տեղում օգնական լինենք այդ ղեկավարին: Այլապես միայնակ ոչ ոք ոչինչ չի կարող անել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում