Դուք լուռ եք, քանզի փողի հոտ չեք առնում, դուք լուռ եք, քանզի ձեր համար ոչ թե հայն է արժեք, այլ այն հայը որի վրա կարելի է գումար վաստակել
Որոշ ժամանակ առաջ, երբ մեկ առանձին վերցրած ընտանիքում ամուսինը սպանել էր կնոջը (ինչը իհարկե անընդունելի է և դատապարտելի), Հայաստանի Հանրապետության ողջ հասարակական սեկտորը ամիսներ խոսում էր միայն այդ դեպքի մասին։ Է՜լ սեմինարներ, է՜լ օրենքների նախագծեր, է՜լ դատապարտելու հայտարարություններ։ Քիչ էր մնում ամբողջ աշխարհով հայտարարեին, որ հայ տղամարդիկ բոլորն էլ մարդասպան են և բոլոր հայ ընտանիքներում տիրում է բռնություն։
Եվ այս ամենը միայն հանուն փողի, միայն հանուն մեկ դրամաշնորհ ավել ստանալուն։
Իսկ այսօր, երբ տասնյակ հազարավոր հայ մարդիկ մնացել են անտուն, երբ հազարավոր հայ ընտանիքներ կորցրել են իրենց զավակներին, երբ հազարին մոտ ընտանիքներ չեն էլ հասկանում իրենց երեխան ողջ է, թե՞ մահացել է, երբ հարյուրին մոտ ընտանիքների զավակներ գտնվում են գերության մեջ, ԴՈՒՔ ԼՈՒՌ ԵՔ...
Այո, դուք լուռ եք, քանզի փողի հոտ չեք առնում, դուք լուռ եք, քանզի ձեր համար ոչ թե հայն է արժեք, այլ այն հայը որի վրա կարելի է գումար վաստակել։
Զզվում եմ ձեր` Լյուսի տեսակից, ու խոսք եմ տալի, որ շատ շուտով կանեմ ամեն հնարավորն, որ ձեր նմաններն ոչ թե այլ երկրներից գրանտեր ստանան, այլ բերդերում փթեն` հակահայկական գործունեության համար։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»