Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է
Դաշնակցական գործիչ Սպարտակ Սեյրանյանը գրում է.
«Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Կապիտուլյացիայի արդյունքով առաջացած նոր քարտեզին նայեք, թշնամու անթաքույց նոր նկրտումները լսեք։
Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է նաև այն պատճառով, որ այդ պատերազմը կանխելու գործուն լծակ մենք այս պահին չունենք։ Որովհետև պետություն չունենք։ Ու քաղաքականություն չունենք՝ ոչ անվտանգային, ոչ արտաքին, ոչ ներքին, ոչ տնտեսական, ոչ էլ՝ որևէ այլ։
Ու քանի դեռ այս իշխանությունն է՝ չենք էլ ունենալու տեսանելի ժամանակահատվածում։ Իհարկե, եթե նոր՝ ավելի խայտառակ կապիտուլյացիաները չենք դիտարկում որպես պատերազմը ժամանակավորապես հետաձգելու միջոց։
Բայց քանի դեռ այս իշխանությունն է, որն իր գոյությունը երկարաձգելու համար պատրաստ է ամեն ինչ տալ, պարբերաբար կապիտուլյացիաներ ենք ստորագրելու՝ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեբանական, բարոյական։ Մինչև հասնենք ինքնության կապիտուլյացիային։
Մինչև մեր տունը տանք օտարին ու մեր տան մեջ տնվորի կարգավիճակով ապրենք»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»