Մինչ մենք քննարկում ենք, թե ԽՍՀՄ տարիներին Շուռնուխը ո՞ր երկրի կազմում էր, դավաճան Նիկոլը զորք է դուրս բերում Արցախից
Մինչ մենք քննարկում ենք, թե ԽՍՀՄ տարիներին Շուռնուխը ո՞ր երկրի կազմում էր, դավաճան Նիկոլը զորք է դուրս բերում Արցախից։ Հերթափոխի անվան տակ տղերքին ՀՀ են բերում, հետո էլ հայտարարում, թե ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որպեսզի զինվորները հետ վերադառնան իրենց ծառայության վայր։ Եվ դա անընդհատ է կրկնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ես պետք է անկեղծ ասեմ՝ ինձ ապշեցնում է Հայրենիքի հանդեպ մեր ժողովրդի այս աստիճան անտարբերությունը։ Ժողովրդի լայն զանգվածները դեռ մի կողմ դնենք՝ բա մտավորականությու՞նը։ Բա քաղաքական, ռազմական, հոգևոր վերնախա՞վը։ Ո՞նց էլի, ո՞նց է կարողանում մի ստոր դավաճանն այսպես խաբել ողջ ազգին։
Ուրեմն ասեմ, իմացեք՝ Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է թշնամուն հանձնելու։ Միայն չհարցնեք, թե որտեղից իմացա։ Պատասխանը կա համացանցում, մտեք և կարդացեք Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) դեռևս մեկուկես ամիս առաջ հրապարակած հաղորդագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Երասխից բացի նաև Պարույր Սևակ գյուղում են անցակետ տեղադրելու։ Հետո քարտեզի վրա գտեք Պարույր Սևակ գյուղն ու ամեն ինչ պարզ կդառնա։ Շարունակությունն էլ ասե՞մ…
Հիմա խնդրում եմ դուք ինձ բացատրեք՝ ինչու՞ ենք մենք այդքան ծանր տանում Շուռնուխի հանձնումը, բայց չենք նկատում ճիշտ նույն պահին Արցախից մնացած վերջին բեկորների փաստացի կորուստը։ Որովհետև Շուռնուխը ՀՀ տարածքու՞մ է։ Լու՞րջ։ Մինչև հիմա Հայաստան ու Արցա՞խ ենք անում։ Դե ի՞նչ ասեմ, ուրեմն եկեք պատրաստվենք Տիգրանաշենի դեպքերին...»,- գրել է նա:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»