Այո, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021 -ը, իսկ Գորիսի համար 1992-ը...
Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերը առևանգել ու սպանել են ... Սկեսուրիս աչքերը 28 տարի անց դեռ թաց են ... Ամուսնուս փոքր քեռուն երկու օր առաջ նույն Որոտանի ճանապարհին թուրքերը պիկապով հետապնդել են ... մի րոպեով մեքենան կանգնեցրել էր, փորձել հեռախոսով նկարել , թե ինչպես է թշնամին վրան խփում իր սիրած աղբյուրի մոտ... ամառները ինչ քեֆեր են էդտեղ արել ... Գորիսի իմ տան ու Շուռնուխում պոստ դրած թուրքի միջև 17 կմ է... երեկոյան ես ամուր կողպում եմ տանս դուռը , որ նախկինում երբեք չենք կողպել ու ... ամբողջ գիշեր աչք չեմ կպցնում...թուրքը, որ ուզի, հաշված րոպեներում զինված կներխուժի մեր տան պատուհանից... իսկ մենք տանը զենք չունենք ... ես նայում եմ անկողնում խաղաղ քնած իմ երեք երեխաներին ու անզորությունից շուրթերս եմ կրծոտում ... հետո մտքով տեղափոխվում եմ Շուռնուխում , Որոտանում, Խնձորեսկում բնակվողների տներ, տեսնում նրանց փոքրիկներին ու... կուչ գալիս, փոքրանում... Այո, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021 -ը, իսկ Գորիսի համար 1992-ը...


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»