«Ես չեմ զարմանա, եթե Նիկոլն ապագայում դատական հայց ներկայացնի ՀՀ և Արցախի նախկին իշխանությունների դեմ…». Արտակ Զաքարյան
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատկերացնո՞ւմ եք, թե որքա՞ն տարածք էին ազատագրել ու պահել նախկին Նախագահները, որ այս վարչապետ կոչվածն, արդեն չորրորդ ամիսն է՝ 5000-ից ավելի զոհերով, անհետ կորածներով, գերիներով, վիրավորներով, բանակի հիմնական սպառազինությունը վարի տալով, ընդդիմության հետ կռիվ տալով, GPS-ով հանձնում-ընդունում է անում, ու դեռ չի ավարտել։
Իսկ բանակի և մյուս ուժային կառույցների ղեկավարությունն ապահովում է Նիկոլի դավաճանական գործարքների իրագործումը։
Առջևում՝ Տավուշի սահմանամերձ մի շարք տարածքների հանձնման-ընդունման արարողություններն են։
Ես չեմ զարմանա, եթե Նիկոլն ապագայում դատական հայց ներկայացնի ՀՀ և Արցախի նախկին իշխանությունների դեմ՝ «բարեկամ ադրբեջանի տարածքներն ապօրինի օկուպացնելու համար» հոդվածով։ Սա բոսյակների, տականքների, գործակալների ու աբիժնիկների գլուխ բարձրացրած Հայաստանն է, այստեղ ամեն ինչ հնարավոր է։
Երջանկահիշատակ Վազգեն Սարգսյան, Աստված հոգիդ լուսավորի»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»