Քաշի ավելացումը հասուն տարիքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. գիտնականներ
Քաշի նույնիսկ ոչ մեծ ավելացումը հասուն տարիքում կարող է կապված լինել առողջության համար լուրջ վտանգների հետ, նախազգուշացնում են Harvard T.H. Chan School of Public Health-ի գիտնականները:
Հետազոտողները վերլուծել են 25 000 տղամարդկանց եւ 90 000 կանանց տվյալները ու պարզել, որ տարիքին զուգահեռ գիրացող մարդկանց շրջանում մեծանում է մի շարք հիվանդությունների առաջացման եւ նույնիսկ վաղաժամ մահվան հավանականությունը՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնց քաշը գործնականում անփոփոխ է մնում:
Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է JAMA ամսագրում, գիտնականները հետեւել են, թե ինչպես է տղամարդկանց քաշը փոխվել 21-ից 55 տարեկան, եւ կանանց քաշը՝ 18-ից 55 տարեկան ժամանակահատվածում: Նրանք հայտնաբերել են, որ մարմնի զանգվածի միջին աճը տղամարդկանց մոտ այս տարիներին կազմել է 9,7 կգ, կանանց մոտ՝ 12,6 կգ:
Գիտնականները քաշի նման ավելացումը շատ վտանգավոր են համարում: Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ քաշի նույնիսկ շատ փոքր ավելացման դեպքում մեծանում է լուրջ հիվանդությունների առաջացման հավանականությունը. տղամարդկանց համար 21 եւ 55 տարեկանի եւ կանանց համար 18 եւ 55 տարեկանի միջակայքում մարմնի քաշի 5 կգ-ով ավելացումը մեծացնում է այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին են՝
• 2-րդ տիպի դիաբետը՝ 31 տոկոսով
• Հիպերտոնիան՝ 14 տոկոսով
• Սիրտ-անոթային հիվանդությունները՝ 8 տոկոսով
• Ճարպակալման հետ կապված քաղցկեղը՝ 6 տոկոսով
• Մահացությունը՝ 5 տոկոսով:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի