Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Կարծիք

2021 թվականի հունվարի 1-ից ես ստիպված եմ ապրել նոր կյանքով, դեռևս անհասկանալի և անորոշ. Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է 2020 թվականի կորուստներին։ Գրառումը՝ ստորեւ․

«2020․ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՏԱՐԻ

Ավարտվում է 2020 թվականը։ Այն ինձ համար կորուստների տարի էր։ Այդ տարվա ընթացքում ես կորցրեցի ամենաթանկը՝ իմ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ապիկար սրիկան, դավաճանաբար թշնամուն հանձնեց ոչ միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հողային տարածքները, այլեւ հազարավոր երիտասարդ կյանքեր, ժողովրդի արժանապատվությունն ու ապրելու կարողությունը։ Արժեզրկվեց մեր ապրած կյանքը, մեր վաստակած հաջողություններն ու ձեռքբերումները։ Խորտակվեցին մեր երազները, ապրելու հույսն ու կարողությունը։

2020 թվականի ընթացքում անկառավարելի համավարակին զոհ գնացին հազարավոր մարդիկ, որոնց թվում իմ ընկերներ, հարազատներ եւ բարեկամներ։

Տարվա 365 օրերից 290-ը մենք պաշտոնապես անցկացրել ենք արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում։ Միայն իշխանությունների մեղքով, ոչ բնական մահով մահացել է ավելի քան 8000 ՀՀ քաղաքացի։ Այս մահաբեր իշխանության ամեն օրը խլել է Հայաստանի տասնյակ քաղաքացիների կյանքեր։ Պատերազմի ողբերգական ընթացքից ի վեր ես չեմ կարողացել որեւէ մեկին շնորհավորանքի որեւէ խոսք ասել, որեւէ առիթով։ Այս վիճակում «շնորհավորել» եզրույթն այլեւս կորցրել է իր իմաստն ու նշանակությունը։

Այսուհետ իմ կյանքը տրոհվել է երկու շրջանի՝ մինչեւ այս պատերազմը եւ պատերազմից հետո։ Ես ստիպված եմ վերանայել իմ շատ արժեքներ, վերագնահատել մարդկանց եւ նրանց հանդեպ իմ վերաբերմունքը։

Դեռ 2018 թվականից հայ ժողովուրդը սկիզբ դրեց մի կործանարար արշավի՝ ճակատագրի բերումով պետության քաղաքացի լինելու իր բոլոր իրավունքներն ու իշխանությունը զոհելով մի անդաստիարակ, անկիրթ, բանսարկու, դատարկախոս, չտես, սուտասան, մեծամիտ, փողամոլ, հարբեցող, որկրամոլ, նախանձ, անմիտ, դավաճան արարածի՝ կարգելով դրան իրենց առաջնորդ եւ ընդունելով նրան իբրեւ իրենցից լավագույն։ Համընդհանուր կուրությունն ու անզորությունը չկարողացավ հաղթել այդ չարիքին անգամ իրեն կործանման եւ մահվան ճիրանները նետելուց հետո։ 2020 թվականին ես կորցրեցի ինձ համար ամենաթանկը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ժողովրդին։

2021 թվականի հունվարի 1-ից ես ստիպված եմ ապրել նոր կյանքով, դեռեւս անհասկանալի եւ անորոշ։ Բայց այդ Նոր կյանքում ես իմ ուժերի ներածին չափով պիտի պայքարեմ Հայաստանի Հանրապետության վերականգնման համար։

Այս տարի առաջին անգամ մեր ընտանիքում տոնական սեղան չի բացվելու, իմ երեխաների միջավայրը տոնածառն ու զարդարանքները չեն փայլելու, տոնական մաղթանքներ ու շնորհավորանքներ չեն հնչելու։ Խնդրում եմ հարգել մեր զգացմունքները եւ այս տարի ինձնից չսպասել եւ ինձ չհղել շնորհավորանքի եւ ոչ մի խոսք։ Ես այլեւս սովորական կյանքով ապրել չեմ կարող։

Ես ապրում եմ խորը հիասթափության եւ մեծ կորստի ցավով ու դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ․․․»։