Ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում Նիկոլ Փաշինյանին մեղադրել է սուտ խոսելու մեջ։ Գրառումը՝ ստորև․
«Պարզ ճշմարտություն. ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը։
Դրանից հետո ակնհայտ է, որ այլևս չես փորձելու լուծել խնդիրը, քանի որ ինքդ արդեն հավատում ես,որ նման խնդիր չկա/չի եղել(ստեղծածդ ստին ես հավատում...)։
Վարչապետի այսօրվա գրառումը դրա վառ օրինակն է։ Առավել, քան վստահ եմ,որ գիտակցաբար է արվում, մտածված նոր թեզ է (սուտ) առաջ քաշվում...
Եվ քանի որ վաղուց արդեն մեր երկրում ֆեյսբուքյան կառավարում է, ստիպված ենք հետևել դրա ցուցանիշներին։ Պետք է ուշադիր լինել այն գործող պաշտոնյաներին, ովքեր հավանել են այդ մանիպուլյատիվ գրառումը։ Յուրահատուկ ուշադրության են հատկապես արժանի «սրտիկող» պաշտոնյաները։ Նրանք ամենավտանգավորն են։ Ֆիքսենք նրանց և հետևություններ անենք հետագայի համար»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»