Հարգելի ոստիկաններ այս գրառումը հատուկ ձեզ համար է
Հարգելի ոստիկաններ այս գրառումը հատուկ ձեզ համար է:
Հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով:
Մշակույթի տանը այդ պահին գտնվում էին հարյուրավոր ձեր ծառայակից ընկերներ Տավուշի, Լոռու և Շիրակի ռեգիոնալ վարչությունից: Այդ ոստիկանները հիմնականում «թաղայիններ» էին ու անչափահասների տեսուչներ: Նրանք զորքերից չէին, բայց նրանց ավտոբուսներով խաբելով կամավորական աշխատանքների անվան տակ քշել էին Շուշի, որտեղից էլ առանց որևէ նախապատրաստության պատրաստվում էին ուղարկել առաջնագիծ:
Հրթիռի հարվածից տեղում զոհվեցին 21 ոստիկաններ ևս մեկը՝ Թովմասյան Հակոբը հետո մահացավ հիվանդանոցում, հարյուրավոր ոստիկաններ վիրավորվեցին ու դարձան հաշմանդամ: Զոհերի թաղումներից ամիսներ անց իշխանությունը հրաժարվում էր զոհված ոստիկանների անունները հրապարակել և գրանցել որպես մարտական զոհ, որպեսզի խուսափեն զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալուց: Դա այն իշխանությունն է որին ոստիկաններից ոմանք այսօր փողոցում «պաշտպանում» են:
Զոհվածների մեջ է Տավուշի ռեգիոնալ վարչությունից Վահե Ղազարյան անունով ոստիկանը, ով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ազգականն է:
Մի սարսափելի փաստ ևս ի լուր աշխարհի հայտնեմ: Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծումից հետո անհետ կորել է Ամասիայի միլպետը՝ Արմեն Ղազարյանը: Նա ուղղակի անհետացել է և որոնումները անարդյունք էին:
22 զոհ, 1 անհետ կորած, հարյուրավոր վիրավորներ ու այդ ամենը իշխանությունը ամիսներ շարունակ թաքցրել է արծրունասյունեական հաղԴելու ենք քարոզի տակ:
և սա միայն մեկ դրվագով, պատերազմի ընթացքում զոհված ոստիկանները հարյուրներով են ու բոլորին այսպես տարել կոտորել են, որովհետև դավաճանը ատում է ոստիկաններին:
Սա է իրականությունը, ինքներդ որոշեք շարունակե՞լ պաշտպանել ձեր ծառայակից եղբայրներին կոտորելու տարած ու դա հանրությունից թաքցրած դավաճանին, թե ոչ:
Ի դեպ որևէ ոստիկան չարժանացավ Եռաբլուրում թաղվելու:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...