Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներԵվրոպայի որ երկրներում են ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձերըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին էՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC NewsԽմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջՀայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համարԱլիևը 2 միլիոն դոլար է հատկացրել ՈւկրաինայինԱրաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է Այսօր սկսվում է Սբ․ Աստվածածնի շաբաթապահքը ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներըԹուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայում այսօր կքննարկվեն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններըԵս սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ ԱմստերդամՎրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին
Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը ճգնաժամային իրավիճակներում կառավարելու, բանակցելու մեծ փորձ ունի, ինչը կարեւոր է

Վազգեն Մանուկյանն ունի հատկություններ, որի շուրջ տարբեր քաղաքական ուժեր կարողացել են համաձայնության գալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ վարչապետի թեկնածուի հարցում «Հայրենիքի փրկության շարժումը» կանգ առավ Վազգեն Մանուկյանի ընտրության վրա։

«Առաջինը՝ իր փորձն է ճգնաժամային իրավիճակներում, իր կառավարման հմտությունները, որ մի քանի անգամ ցույց է տվել եւ՛ Ղարաբաղյան շարժման, եւ՛ պատերազմի ժամանակ որպես Պաշտպանության նախարար։ Երկրորդը՝ հանրության մեջ կարծիքներ կան, որ թալանչիներ, ընտրակեղծարարներ են եղել, իսկ Վազգեն Մանուկյանի դեպքում մենք տեսնում ենք, որ նա ո՛չ թալանչի է եղել, ո՛չ էլ ընտրակեղծարար։ Երրորդ՝ ինքն ունի բանակցությունները վարելու մեծ փորձ, ինչը հիմա շատ կարեւոր է եւ նաեւ վերականգնելու կառավարման համակարգը, որը փլուզված է։ Նրա շուրջ մեծ քանակությամբ մարդիկ կհամախմբվեն»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետը կարեւորում է, որ Վազգեն Մանուկյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի մասնակցելու, այլ ապահովելու է դրանց իրականացումը։ Դա ըստ նրա, այն է, ինչ մեզ պետք է։

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի հասցեին հնչող քննադատություններին, որ նա հարմար թեկնածու չէ եւ այլն, ապա Ստեփան Դանիելյանն առաջարկում է վարչապետի թեկնածուի անուններ հնչեցնել։

«Եթե ուզում են երկրորդ Նիկոլ Փաշինյան գա, էլի փորձ չունեցող, երկրորդ անգամ փորձեն անփորձ մարդկանցով այս ծանր իրավիճակում տապալել երկիրը, ապա թող անուններ տան»,- ասաց քաղաքագետը։

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը եւս պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չի միանում «Հայրենիքի փրկության շարժման» ընտրությանը, և առաջադրում է վարչապետի իր թեկնածուին՝ Էդմոն Մարուքյանին։Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ ԼՀԿ-ի այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նրանք իշխանությունների հետ համագործակցում են։

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կաշին փրկելու եւ դատարանների առաջ չկանգնելու խնդիր ունեն։ Իրենք ոչ թե երկրի խնդիրն են լուծում, այլ անձնական եւ փորձում են նախկին «Ելք» խմբակցությունից իրենց կոլեգային վարչապետ դարձնել, որը նույնպես ԵԱՏՄ-ից դուրս գալու կողմնակից էր, եւ այլ պարամետրերով համապատասխանում է իրենց։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան մեկի փոխարեն բերել Նիկոլ Փաշինյան երկու՝ ոչինչ չի փոխում։ Եթե Մարուքյանն է գալու, թող Փաշինյանը մնա, ի՞նչ տարբերություն, էլի սեւ ու սպիտակ, էլի փորձ չունեցող, քաղաքական առումով էլի անգրագետ զանգված, ոչ մի տարբերություն նրանց միջև չկա»,- ասաց նա։

Քաղաքագետը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի Էդմոն Մարուքյանին ընտրեն վարչապետ, ինչը երկիրը կրկին ցնցումների կտանի, եւ ոչ մի դրական բան դուրս չի գա։ Նրա խոսքով՝ «Նիկոլ Փաշինյանը գնացած է, նա զուտ կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար էլ երկարացնում է գործընթացը»։

Ստեփան Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալու համար մի քանի ելք է տեսնում։ Ավանդականը հանրային ճնշումն է, որի շնորհիվ Փաշինյանը 2018թ․ գարնանը իշխանության եկավ, իսկ մյուս տարբերակի համաձայն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխող «Իմ քայլը» խմակցության անդամները պետք է գործի անցնեն։

«Մարդիկ պետք է հասկանան, որ սա երկրի խնդիրն է, եւ նույն «Իմ քայլի» անդամները հեռացնեն նրան, թեկուզ իրենց ինքնապաշտպանական բնազդից ելնելով, որովհետեւ սա շարունակվելու դեպքում իրենք իրենց վտանգի մեջ են դնում»,- նշեց քաղաքագետը։