Tesla-ն կներկայացնի նոր պրոդուկտ՝ ռոբոտաքսին
Tesla-ն կներկայացնի իր նոր ինովացիոն պրոդուկտը՝ Robotaxi-ն Լոս Անջելեսում՝ Warner Bros ստուդիայի տարածքում։ Այս կերպ ընկերությունը ցույց կտա, որ փոխում է իր պրակտիկան, երբ պրեզենտացիաներն անում էր կամ Հոթորնի մերձակայքում, որտեղ գտնվում էր ընկերության դիզայն ստուդիան, կամ էլ Տեխասի իր ձեռնարկությունում։ Այս մասին հայտնում է Electrek-ը։ Պրեզենտացիայի վայրի ընտրությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ Tesla-ն ցանկանում է ներկայացնել ռոբոտաքսիի ֆունկցիոնալությունը մերձքաղաքային շրջանում։ Warner Bros-ը նման միջոցառման իրականացման համար հիանալի հարթակ է առաջարկում, որտեղ քաղաքի կենտրոնական հատվածի ամբողջական իմիտացիոն դեկորացիաներ են հավաքված։ Հնարավոր է, որ այս պրեզենտացիայով մեկնարկի Իլոն Մասկի եւս մեկ գաղափարի կյանքի կոչումը, երբ Tesla-ն վարձակալության տա իր ստեղծած մեքենաները ռոբոտաքսի ծառայությանը եւ դրա դիմաց ստանա հասույթ։