ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայից
![](/timthumb.php?src=/disc/01-12-23/4d88f5b80637a2ea80ffaace652e609c.jpg&w=708)
ԱՄՆ-ն անհանգստացած է ՀԱՄԱՍ-ի՝ Թուրքիայից ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը վերահսկում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, ասել է, որ ինքը թուրք պաշտոնյաների հետ քննարկել է ԱՄՆ-ի խորը մտահոգությունը, որ ՀԱՄԱՍ-ը միջոցներ է հայթայթում Թուրքիայում, ինչը, հնարավոր է, խախտում է այդ երկրի օրենքները:
Թուրքիան կարևոր տեղ է զբաղեցնում ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ, և, ըստ երևույթին, այս խմբավորման ղեկավարությունը պետք է մեծացնի դրամական հոսքերն՝ Իսրայելի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, ասել է Ֆինանսների դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը։