Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին․ Middle East Eye ՌԴ-ն անկեղծորեն շահագրռգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա Մակրոնը Պուտինից հետո հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ ԱԺ արտահերթ նիստ. Պատգամավորները շարունակում են քննարկել օրինագծերը

Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձՀուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագԱրդյո՞ք հին Մարսը բնակելի էր. Perseverance ռովերը ուսումնասիրում է «տարօրինակ» ժայռըՌուս ռազմական փորձագետ. Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է«Վաճառում էր իրեն ամուսնացածներին»․ Լեպսի նշանածը բացահայտել է Բոնիայի անցյալըՀոգեբանը Պուգաչովայի վիճակի մասին․ «Բառացիորեն կարելի է դա անվանել դեպրեսիա»Լոռու մարզում դպրոցներ կմիաձուլվեն. նախագիծԹրամփը հաջորդ շաբաթ գագաթնաժողով կանցկացնի աֆրիկյան առաջնորդների հետԿանյե Ուեսթին արգելել են մուտք գործել Ավստրալիա՝ նացիզմ գովերգող երգի պատճառովԱյս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ ՎեհափառՀրդեհ՝ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 մшրմինԼրատվամիջոցները՝ Ալիևի որդու՝ Մոսկվայի մարզում էլիտար առանձնատան մասին, որը նա այդպես էլ չի կարողացել վաճառելԴանա Բորիսովայի դուստրը հոսպիտալացվել է Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում«Բոլորը գիտեն՝ ով է այստեղ թագուհին»․ Աննա Աստիի կյանքը մերկ երեկույթից հետոՏոնական օր էր, որ նստեցիր աթոռին, տոնական օր է լինելու, երբ վռնդվես․ սփյուռքահայ բարերարը՝ ՓաշինյանինՄեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»Ներքաղաքական լարվածությունը շարունակում է աճելԱնհայտ ծագման մի պատգամավոր քպականին հատուկ տեխնոլոգիայով փորձում էր մանիպուլացնել իրականությունը․ Նարեկ ՄանթաշյանՌուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.suՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո (տեսանյութ)Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ ՓաշինյանըԿենտրոնական բանկը հրաժարվել է ընդունել 560 հազար ԱՄՆ դոլարը. արդյունքում այն գողացանԱմենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայումՊաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակըԱդրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին և բողոքել «ոչ բարեկամակամ քայլերի» առնչությամբ
Քաղաքականություն

Քվեարկությանը մասնակից օտարերկրացին բողոքել է, որ չի կարողանում ընթերցել հայերեն քվեաթերթիկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրել է մինչև ժամը 14:00-ն Հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնի ստացած ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է ընտրողների՝ ծանուցում չստանալու հանգամանքով:

«Բացը լրացվում է ԿԸՀ աշխատակիցների կողմից ընտրողներին տրամադրված տեղեկատվությամբ իրենց տեղամասերի համարների և գտնվելու վայրերի վերաբերյալ: Հարցը փորձում ենք կարգավորել նաև այլ տեղեկատվական եղանակով՝ ԿԸՀ կայքի միջոցով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն գտնել իրենց տեղամասերը: Կայքը մշտապես գործում է»,- նշեց նա:

Ստացվել է նաև տեղեկատվություն տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից տեղամասում լինելու վերաբերյալ: Տեղեկատվությունն ուսումնասիրվել է, որի արդյունքում պարզվել է, որ միջազգային գործընկերները՝ այցելուները կամ միջազգային դիտորդները, տեղամասային կենտրոն են ներկայացել Ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ, և որևէ խնդիր այդ առումով չի եղել, սակայն, հաշվի առնելով տեղական դիտորդների արձագանքը և փաստը որպես իրավախախտում կամ խախտում ներկայացնելը, ԿԸՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է, որ ԿԸՀ-ն թարգմանչի վկայականի ձև չի սահմանել և թարգմանիչներին վկայականներ չի տրամադրել: Վերջիններս հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար վկայական կրելու պարտականություն չունեն։ Դրանով խնդիրը լուծվել է:

«Ստացվել է ահազանգ այն մասին, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են իրենք քվերակել: Չի թույլատրվում ընտրողին պարտադրել որևէ եղանակով հրապարակել իր քվեարկությունը, ավելին՝ քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն: Պետք է զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց: Էական չէ, թե ԶԼՄ-ների կամ որևէ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից է դա արվում: Արձանագրել ենք ևս մեկ խնդիր: Ընտրողը ներկայացել է նոր ստացած անձնագրով: Քանի որ ցուցակները ԿԸՀ-ում երկու մասի են բաժանվում՝ էլեկտրոնային և թղթային, իսկ էլեկտրոնային ցուցակները ներբեռնված են անձը հաստատող այն փաստաթղթով, որը գոյություն է ունեցել ներբեռնման պահին, ապա ավելի ուշ տրամադրված փաստաթուղթը, բնականաբար, կայքում չի կարող լինել, հետևաբար սարքը չի կարող ճանաչել նոր փաստաթուղթը: Բայց դա չի նշանակում, որ ընտրողը պետք է զրկվի իր իրավունքից: Խնդիրը կարգավորվել է, քանի որ կրում է տեխնիկական բնույթ: Բոլոր դեպքերում ընտրողները քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ունեցել են»,- մանրամասնեց Կարապետյանը:

Եվս մեկ ահազանգ է հնչել հայերենին չտիրապետող օտարերկրացիներից: Պատճառաբանությունն այն է, որ քվեաթերթիկը տպագրված է հայերեն, ու, թեև իրենք ընտրելու իրավունք ունեն, բայցևայնպես չեն կարողանում հայերեն կարդալ և ծանոթանալ ընտրաթերթիկին: ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովներին հանձնարարել է հայերենին չտիրապետող ընտրողների համար հերթականությամբ ընթերցել բոլոր կուսակցությունների և մեկ դաշինքի անվանումները ու նաև քվեաթերթիկներում առաջին երեք համարների թեկնածուների անունները: Օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվել է հիշել համարը և, քվեաթերթիկն ընտրելիս, առաջնորդվել համարով և համապատասխան համարի քվեաթերթիկը դնել ծրարի մեջ: