Էրդողանը պատմել է, թե օրական քանի ժամ է քնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ օրական ընդամենը 5-6 ժամ է քնում, ուշ գիշերն է ավարտում աշխատանքը, այլապես, ըստ նրա, չի կարելի ոչ ժողովրդի հետ ամուր հարաբերություններ հաստատել, ոչ էլ ժառանգություն թողնել:
«Երկրում վարչական իշխանությունն այն մասնագիտությունը չէ, որով կարելի է զբաղվել միայն աշխատանքային ժամերին։ Ես ակնկալում եմ, որ դուք կաշխատեք օրական 24 ժամ, տարեկան 365 օր։ Ես քնում եմ 5-6 ժամ: Երբեմն տուն եմ գնում ժամը 12-ին, երբեմն առավոտյան ժամը 1-ին: Այլ կերպ չեմ կարող: Այլապես չի կարելի ոչ ամուր հարաբերություններ հաստատել ժողովրդի հետ, ոչ էլ ժառանգություն թողնել»,-ասել է նա։